Երեկ մենք արդարադատության նախարարությունից վերջապես (20 օր անց) ստացանք մեր հարցի պատասխանը հիշեցնենք, որ հարցը վերաբերվում էր դատապարտյալ Պարույր Ափինյանին, որի պատժաչափի օրը՝ օրուկես հաշվակցման հարցը դարձել է մի ամբողջ գործառույթի փորձաքար: Արդարադատությունը կապահովի՞ իր գործառույթը | Arm Version
Եվ այսպես ԱՆ-ի պատասխանը.
01.08.2003թ. օրինական ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
«Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց»:
24.07.2004թ. օրինական ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում «մեկուկես» բառը փոխարինվել է «մեկ» բառով:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն.” Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն: Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերո»
Ելնելով վերոշարադրյալից` եթե դատապարտյալի նկատմամբ մինչդական կամ դատական վարույթի ընթացքում կալանավորում խափանման միջոցը կիրառվել է 01.08.2003թ. մինչև 24.07.2004թ.ընկած ժամանակաշրջանում, կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, որի հաշվարկման պարտավորությունը դրված է պատիժ կատարող մարմնի` ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկի վրա:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Պարույր Իլյանի Ափինյանը կալանքի տակ է գտնվել 07.02.2004թ.: Դատապարտվել է 09.12.2004թ. ՌԴ Պետրազավոդսկի քաղաքային դատարանի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության է տեղափոխվել պատիժը կրելու նպատակով միայն 2007թ.:
Դրանով պայմանավորված Պարույր Իլյանի Ափինյանի նկատմամբ վերոշարադրված նորմերը չեն տարածվում: Այսպես`
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պատժի կատարման (հետագա կրման) նպատակով դատապարտյալների փոխանցման վերաբերյալ երկկողմ իրավահարաբերությունները կարգավորվում են 1983 թվականի մարտի 21-ին Ստրասբուրգում կնքված «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայով և 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում կնքված «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիայով:
Ստրասբուրգի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մի կողմի տարածքում դատապարտված անձը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է փոխանցվել մեկ այլ Կողմի՝ պատիժը կրելու համար: (…)»:
Նույն կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Կատարող պետության իրավասու մարմինները պետք է շարունակեն դատավճռի կատարումն անմիջապես կամ դատական կամ վարչական որոշման հիման վրա՝ 10 հոդվածում սահմանված պայմաններով»:
Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կատարումը շարունակելու դեպքում Կատարող պետությունը պարտավոր է ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ:
2. Եթե պատժամիջոցի բնույթը և տևողությունը չեն համապատասխանում Կատարող պետության օրենսդրությանը, կամ եթե այդ է պահանջում վերջինիս օրենսդրությունը, ապա Կատարող պետությունը կարող է պատժամիջոցը դատական կամ վարչական որոշմամբ հարմարեցնել (համապատասխանեցնել) իր օրենսդրությամբ նման բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժին կամ այլ պատժամիջոցների:
Պատժի կամ պատժամիջոցի բնույթը հնարավորության դեպքում պետք է համապատասխանեն կատարման ենթակա դատավճռով սահմանված պատժի կամ պատժամիջոցի բնույթին: Այն իր բնույթով և պատժի ժամկետով չի կարող խստացնել Դատապարտող պետության կողմից նշանակված պատժամիջոցը և ոչ էլ գերազանցել Կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետը»:
Մոսկվայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ազատազրկման են դատապարտվել մյուս Պայմանավորվող կողմում, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պատիժը կրելու համար կարող են փոխանցվել այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում կամ որի տարածքում մշտապես բնակվում են (եթե քաղաքացիություն չունեցող անձ են հանդիսանում)»:
Նույն կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Վճռի կատարման պետությունը ապահովում է պատժի կրման շարունակությունն իր օրենսդրությանը համապատասխան՝ չվատթարացնելով դատապարտյալի վիճակը (…):
Դատապարտյալը նշանակված պատիժը կրում է վճռի կայացման պետության դատարանի վճռի հիման վրա (…): Վճռի կատարման պետության դատարանը, ելնելով կայացված վճռից, որոշում է ընդունում դրա կատարման մասին՝ համաձայն իր պետության օրենքի սահմանելով ազատազրկման այնպիսի ժամկետ, ինչպիսին նշանակվել է վճռով:
Եթե վճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն պատժաչափը պակաս է, քան նշանակվել է վճռով, ապա դատարանը սահմանում է ազատազրկման առավելագույն պատժաչափը, որը նախատեսված է այդ պետության օրենսդրությամբ»:
Այսպիսով Ստրասբուրգի կոնվենցիան, այնպես էլ Մոսկվայի կոնվենցիան, նախատեսելով պայմանագրի կողմ հանդիսացող պետության տարածքում դատապարտված անձին պատժի կատարման (հետագա կրման) նպատակով կողմ հանդիսացող մեկ այլ պետությանը փոխանցելու հնարավորություն, սահմանում են նաև դատավճռի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ դատավարական գործողությունների իրականացման (տվյալ դեպքում՝ դատավճիռը Կատարող պետության օրենդրությանը համապատասխանեցնելու) ընթացքում իրավասու մարմինների իրավազորության սահմանները, այդ թվում՝ դատավճռով նշանակված պատիժը փոխելու առումով:
Այսպես, քննարկվող երկու միջազգային պայմանագրերն էլ Կատարող պետությանը պարտավորեցնում են պատժի կատարումն ապահովելիս ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով ու տևողությամբ, ինչպես նաև իրավասություն են վերապահում փոփոխության ենթարկել դատավճռով նշանակված պատժի ժամկետը միայն այն դեպքում, երբ Կատարող պետության ներպետական օրենսդրությամբ նույն արարքի համար նախատեսված առավելագույն պատժաչափն ավելի մեղմ է, քան Դատապարտող պետության դատարանի կողմից նշանակված պատժաչափը: Այս դեպքում համապատասխանեցում կատարող մարմինը սահմանում է ներպետական օրենսդրությամբ նույն արարքի համար նախատեսված առավելագույն պատժաչափը:
Շարադրված կոնվենցիոն դրույթները չեն կարող մեկնաբանվել այնպես, որ դատավճռի համապատասխանեցման հարցի անհրաժեշտությունը քննելիս Կատարող պետության իրավասու մարմինները ղեկավարվեն հանցավորի կողմից արարքի փաստացի կատարման ժամանակ գործող օրենսդրությամբ: Ինչպես Ստրասբուրգի, այնպես էլ Մոսկվայի կոնվենցիաները նման իրավական պահանջ չեն բովանդակում և խոսքն այստեղ գնում է դատապարտյալի փոխանցման պահին Կատարող պետության տարածքում գործող օրենսդրության մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն.
«1. Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքները վրա հասնելու պահից»:
ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
«Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, և եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը»:
Ինչպես հետևում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող մեջբերված քրեաիրավական նորմի վերլուծությունից՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, հետևաբար արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը չի կարող կիրառվել այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/0033/15/09 գործով շեշտել է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերոգրյալ մեխանիզմը գործում է բացառապես արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշելու ժամանակ, այլ խոսքով՝ դատարանը պետք է ղեկավարվի արարքի կատարման պահին գործող քրեական օրենքով հանցավորի նկատմամբ քրեական պատասխանատվության հարցը լուծելիս:
Միևնույն ժամանակ, տարածության մեջ քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող շարադրված նորմերից բխում է, որ օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած անձանց, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները (Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք) ենթակա են պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք քրեական պատասխանատվության են կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում (չեն դատապարտվել այլ պետությունում): Այս դեպքում քրեական պատասխանատվության հարցը լուծելիս հաշվի է առնվում նաև այն պետության օրենսդրությունը, որի տարածքում կատարվել է հանցավոր ոտնձգությունը և նման անձանց նկատմամբ չի կարող նշանակվել տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը գերազանցող պատիժ:
Օրենսդիրն արարքի հանցավորությունը և պատժելիությունը պայմանավորում է այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում կատարվել է ոտնձգությունը, իսկ ՀՀ քրեական օրենքի գործողությունը, այդ թվում՝ հանցանքի կատարման պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը, տարածում է միայն այն անձանց նկատմամբ, որոնց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Պատժի կատարման (հետագա կրման) նպատակով հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու և համապատասխանեցնելու նպատակով իրականացվող դատավարական գործողությունները որևէ կերպ չեն կարող նույնացվել անձին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացի հետ, հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը չի պարտավորեցնում իրավասու մարմիններին համապատասխանեցում կատարելիս ղեկավարվել հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքով:
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/0033/15/09 գործով արձանագրել է նաև, որ հանցանքը կատարելու պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը կիրառելի է բացառապես քրեական հետապնդման հարցը լուծելիս, իսկ պատժի կատարման պայմաններն ապահովելու նպատակով իրականացվող համապատասխանեցման ընթացքում դատարանն իրավասու չէ կիրառել այն, քանզի նշված պահանջի հիման վրա օտարերկրյա պետության դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելու արդյունքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պատժի կատարման (հետագա կրման) նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը ճանաչելու և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանի իրավազորությունը սահմանափակված է փոխանցման պահին գործող քրեական օրենքով: Այլ խոսքով՝ պատժի պայմանները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը, այդ թվում՝ նշանակված պատժի մասով, պետք է համապատասխանեցվի դատապարտյալի փոխանցման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատախան դրույթներին, իսկ Պարույր Իլյանի Ափինյանը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության միայն 06.03.2007թ.:
Հետևաբար նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 01.08.2003թ. մինչև 24.07.2004թ. ուժի մեջ եղած համապատասխան խմբագրությունը կիրառելի չէ:
Մի պահ ընդունենք, որ ԱՆ- սպառիչ պատասխանել է մեր հարցմանը, վկայակոչելով օրենքներ ու որոշումներ:
Այդ դեպքում հարց է առաջանում, ինչպե՞ս է պատահել, որ նույն Ափինյանին մի քանի անգամ կալանավայրը ներկայացրել է պատժից վաղաժամկետ ազատման, հաշվակցելով ժամկետները՝ 1 օրը՝ օրուկեսով: Իհարկե դատապարտյալին մերժել են ազատել, բայց չէ՞ որ հանձնաժողովին ներկայացնելու համար հիմքը հաշվարկներն են, այն մասին, որ լրացել է նրա վաղաժամկետ ազատվելու ժամանակը:
Ստացվում է, որ կիրառվում է երկակի ստանդարտ. Վաղաժամկետ պատժից ազատման համար հաշվակցվել է օրը օրուկես, իսկ վերջնական ազատման համար մեջ է բերվում վերոնշյալ փատարկները:
Եվ այս շրջապտույտի մեջ միակ մարմինը՝ դատարանը, որ կարող է և պետք է հարցի օրինական լուծումը տա, մերժում է հայցի լսումը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.