ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումներն ընդունվել են՝ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները և հիմնվելով միայն Խաչատրյանների ցուցմունքների վրա. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ անպայման բողոքարկելու է այդ որոշումները:
Փաստաբանի խոսքով, Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը ընդհանուր բան չունի իրավաբանության ու տրամաբանության հետ, ըստ նրա, այդ որոշմամբ` դժբախտություն պատահեց ՀՀ արդարադատության հետ
Փաստաբանի տեղեկացմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել է 13 պարկուճ, որից 11-ն արձակվել է Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից. Ավետիք Բուդաղյանը մահացել է 4-5 վնասվածքից:
«Ավետիք Բուդաղյանը ճաշկերույթից հետո պետք է վերադառնար տուն, բայց Սուրեն Խաչատրյանի պնդումներից հետո՝ հայտնվել է նրա մեքենայում, իսկ դրանից հետո ծեծված վիճակում փողոց է հանվել: Տանը եղբայրը նրան այլայլված է տեսնում, հարցուփորձ անում, Ավետիքն էլ պատմում է մեքենայի մեջ տեղի ունեցածը: Արտակն էլ ասում է՝ այս ամենը այսպես չպետք է թողնենք, պետք է պարզենք, թե ինչու այդպես արեցին, բայց Ավետիքը արգելում է նրան որևէ գործողություն կատարել: Արտակը իր ծառայողական մեքենայով պատրաստվում է մեկնել Ղարաբաղ, եղբայրը մի քանի անգամ զանգում է հեռախոսով՝ ճշտելու` արդյոք ճանապարհից չի՞ շեղվել և Սուրիկ Խաչատրյանի տուն չի գնացել, բայց Արտակն անջատում է հեռախոսը: Ավետիք Բուդաղյանն էլ մտածում է՝ եղբայրը գնացել է հարցեր պարզելու, գնում է Սուրեն Խաչատրյանի տուն: Հասնելով այդտեղ ու տեսնելով, որ եղբայրը այնտեղ չէ՝ փորձում է հետ գնալ, բայց մի քանի զինված անձինք մոտենում են, նրան հանում մեքենայից ու քաշքշում: Արտակ Բուդաղյանը, որ արդեն Գորիսից դուրս գալու ճանապարհին էր, Սուրեն Խաչատրյանի տան մոտ նկատում է իրենց մեքենան, մոտենում է և տեսնում է, որ եղբայրն այնտեղ է: Տեսնելով Արտակի մեքենան՝ հարձակվողներից երեքը մոտենում են Արտակին: Նա էլ վերցնում է չլիցքավորված որսորդական հրացանը, որպեսզի իրեն չմոտենան: Արտակը, տեսնելով եղբոր ընկնելը, իր զենքից երկու կրակոց է արձակում: Տասնմեկ կրակոց եղել է մյուս կողմից, Ավետիքը չորսից-հինգ մարմնական վնասվածքով մահացել է»,- պատմել է Հայկ Ալումյանը՝ շեշտելով, որ Բուդաղյանների վրա առաջինը կրակել են Խաչատրյանի կողմնակիցները:
«Արտակ Բուդաղյանը պնդում է, որ եղել է կրակոց նաև տան վերևի պատուհանից: Իսկ «Լորետան գոռում էր Սուրիկ էս ինչ արեցիր, բա ասում էիր, սենց բան էլ չի լինի»: Արտակի ասածներն ունեն հաստատում, տեսագրությունը նայեք, կտեսնեք, որ մի գնդակ դիպչում է ասֆալտին, վերև բարձրանում: Քննիչներն ու փորձագետներն արեցին ամեն ինչ, որ այդ գնդակի հետքը չհայտնաբերվի»,-նշեց փաստաբան Ալումյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, տեսագրությունն ունի նաև ձայնագրություն՝ խոհանոցի տեսախցիկն ուներ նաև ձայնագրող սարք. «Պարզվեց, որ վերջին կրակոցն ավելի ուժգին էր, քան նախորդները: Գիտե՞ք ինչ արեցին փորձագետները, ասացին վերջին կրակոցի ժամանակ երկու կրակոց համընկել է, դրա համար էլ ուժգին է լսվել»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.