Հինգշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ է ընդունվել, որում ԵԺԿ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը և ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ:
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ովքեր վեհաժողովին ներկայացրել են Հանրապետական կուսակցությունը, ստիպված են եղել ԵԺԿ-ի եվրոպացի գործընկերներին բացատրել, թե ինչպես Հայաստանը տարիներ շարունակ Եվրամիության հետ բանակցելով հանկարծակի որոշեց միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:
«Իհարկե, եվրոպական հանրության մոտ նման տեսակի հայտարարությունը չէր կարող միանշանակ ռեակցիա առաջացնել, և ռեակցիաները բավականին տարբեր են՝ սկսած այն հանգամանքից, որ Հայաստանը մեղք չունի՝ Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել իբր թե, վերջացրած այն տեսակետով, որ այս խնդիրը միայն Հայաստանով չի սահմանափակվում, այլ ընդհանուր աշխարհքաղաքական վեճ է գնում», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Բրյուսելում ԵԺԿ-ի վեհաժողովի առաջին օրվա նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները փոխանցել են, թե եվրոպացիներից շատերն ըմբռնումով են մոտեցել:
«Բնականաբար, դա առաջին հերթին պայմանավորված է անվտանգության խնդիրներով, իսկ սա առավել քան հասկանալի է քաղաքական շրջանակներում», — ընդգծել է Արտակ Զաքարյանը:
«Հայաստանի շահով են բացատրվում որպես ընտրություն: Հայաստանին երբեք այս տարիների ընթացքում, եթե բարձրացնեք մամուլը՝ բացի վերջին վեց-ութ ամիսների, որևէ մի աշխարհքաղաքական ուժ՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրամիությունը, չի ասել, չի ակնարկել, չի խոսել «կա՛մ-կա՛մ» ընտրության մասին: Խաղի կանոնները փոխել խաղի վերջում՝ այդքան էլ ազնիվ մոտեցում չէ գործընկերների նկատմամբ», — ասել էԱրմեն Աշոտյանը:
Նա հավելել է, որ Հայաստանը որպես կռվախնձոր դիտարկող ուժերը չեն կարող երկարաժամկետ գործընկեր լինել, իսկ այ Հայաստանին միջազգային իրավունքի սուբյեկտ համարող ուժերի հետ Հայաստանը պատրաստ է ճանապարհ անցնել:
Հայաստանը, միանալով Մաքսային միությանը, առաջնորդվում է առաջին հերթին անվտանգության և էներգետիկ շահերով` ասել են հանրապետականները, դեռ չունենալով այն հարցի պատասխանը, թե Մաքսային միության անդամակցության գլխավոր նախապայմանին չհամապատասխանելը, այն է` Ռուսաստանի հետ սահման չունենալը, ինչպես է կարգավորվելու:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.