Կառավարությունն իր որոշմամբ հիմնադրել է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ, հաստատել դրա կանոնադրությունը: Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջից, ինչպես նաև անձնավորված հաշվառման ավտոմատացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ գնումների մասին ՀՀ օրենսդրությունում առկա խնդիրների լուծման նպատակով կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից երեքը: Դրա շնորհիվ հստակեցվել են առկա ռիսկային և երկակի մեկնաբանության տեղիք տվող դրույթներն ու նորմերը, արվել խմբագրական շտկումներ:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի միջև լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի («IWRM/Ախուրյան գետ» ծրագրով մատուցվելիք փորձագիտական ծառայություններ իրականացնելու նպատակով 550 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ») նախագծին:
Նկատի առնելով, որ «Երևանջուր» ՓԲԸ-ն չի օգտագործում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին սեփականության իրավունքով պատկանող 3 հազար 863 գծամետր երկարությամբ Արարատյան առաջին հերթի խողովակաշարի մի մասը, գործադիրը որոշել է այն օտարել մրցութային կարգով:
Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած մի քանի որոշումներում, կառավարությունը մարզերում իրագործված ծրագրերից տնտեսված միջոցներն ուղղել է համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացմանը:
ՀՀ կառավարությունը համաձայնել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող «Ռադիո» ՓԲԸ բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում Նորատուսի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված մոտ 31 մլն դրամն ուղղել Նորատուսի Վ. Մամիկոնյան փողոցի հիմնանորոգմանը:
Սյունիքի մարզի Շաքի գյուղի վարչական տարածքում նոր մաքսատուն կառուցելու նպատակով կառավարության որոշմամբ համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 7.1 հա և համայնքի սեփականությունը հանդիսացող 0.56 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա շահ:
Կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Շիրակի 2ա, Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և Մոլդովական 70 թիվ 1 հասցեներում գտնվող հանրակացարաններում, ինչպես նաև Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող՝ 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչներին սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.