Oգոստոսի 30-ին, ժամը 13.00, Բաղրամյան 26-ում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, որոնք բողոքում էին իրենց դատապարտյալների և կալանավորված անձանց նկատմամբ, իրենց կարծիքով,անարդար քրեական հետապնդումների դեմ, ինչպես նաև պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման օրենսդրությունն իրենց հարազատների նկատմամբ ապօրինաբար չկիրառելու փաստերի դեմ:
Նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնելը, ըստ ակցիայի մասնակիցների, պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ շուրջ 7 տարի է՝ սկսած 2006 հուլիսի 31-ից, ՀՀ նախագահի ՆՀ -163 Ն հրամանագրով ստեղծված մինչգերատեսչական անկախ հանձնաժողովների գործունեության արդյունքում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 1000 -ավոր դատապարտյալներ, որոնք ենթակա են ՀՀ-ում գործող օրենսդրությամբ պայմանական վաղաժամկետ ազատվելու պատժի հետագա կրումից, ազատ չեն արձակվում:
Նրանք ասում էին, որ իրենց ունեցած տվյալներով, հրահանգը իջեցվել ՀՀ նախագահի աշխատակազմից: Օրինակ, հավաքի մասնակիցներից մեկը ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության Արթիկ ՔԿՀ-ում իր պատիժը կրող քաղաքական բանտարկյալ Արթուր Այվազյանի հայրը հայտարարեց, որ ինքը եկել է Բաղրամյան 26, որպեսզի ՀՀ նախագահին հորդորի, որ իր կողմից իջեցված վերոնշյալ «զապրետի» փոխարեն «դաբրո» իջեցնի, և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա իր որդուն ազատ արձակեն: Բողոքի ակցիայի անցկացման օրն ընտրված էր Զորավար Անդրանիկի ծննդյան տարեդարձի օրը: Մարդիկ ասում էին, թե՝ հույս ունեն, որ դա կօգնի լսելի լինել ՀՀ նախագահի կողմից, սակայն նրանց հույսերն այդպես էլ չարդարացան…
Այստեղ ուշագրավ մի հանգամանք կա. անցկացվող բողոքի ակցիայի վերաբերյալ տեղեկացված էին ՀՀ-ում գրանցված և գործող գրեթե բոլոր իրավապաշտան հասարակական կազմակերպությունները, սակայն ակցիային մասնակցություն ունեցավ միայն Հելլսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
Բողոքի ակցիայի մասին տեղեկացված էին նաև ՀՀ բոլոր ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները և ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, սակայն նրանք ևս չբարեհաճեցին իրենց ներկայությամբ պատվել ակցիան: Նրանց ներկայությունը օգտակար կլիներ հազարավոր քաղաքացիների ձայնն ավելի լսելի դարձնել, քանի որ մասնակիցներից որևէ մեկը չուներ ակցիայի անցկացման փորձ, և այդ պատճառով այն անցկացվեց մի տեսակ անկազմակերպ: Օրինակ՝ ակցիային մասնակցող դատապարտյալներից մեկի որդիները, որոնք բողոքի ակցիայի վայր էին փորձում տեղափոխել ակցիայի համար նախատեսված համապատասխան գրառումներով պաստառները, ձախողվեցին. մետրոյի կայարանը հսկող ոստիկանները առգրավեցին պաստառները: Բացի այդ, բողոքի ակցիայի անցկացման վայրից ՀՀ ոստիկանության արագ արձագանքման խմբի կողմից «վնասազերծվեցին» դատապարտյալներից մեկի ընկերները՝ «Տիգրան Մեծ» աշխարհազորայինի նախկին 5 ազատամարտիկներ, որոնք զինվորական համազգեստով ու շքանշաններով էին:
Ոստիկանները նրանց «վնասազերծելուց » հետո, տեղափոխեցին շրջանի մետրոպոլիտենի տարածք, ազատ արձակեցին և հորդորեցին այլևս չմասնակցել նմանատիպ ակցիաների՝ սպառնալով, թե իրենց տվյալները կփոխանցվի գեներալ Մանվել Գրիգորյանին:
Սակայն դատապարտյալների հարազատները որոշել են չընկրկել և բողոքի ակցիան կրկնել դարձյալ Բաղրամյան 26-ի դիմաց, հինգշաբթի օրը, ժամը՝ 12.00 ին: Նրանք կոչ են անում, որ իրենց բողոքի ակցիային միանան այն մարդիկ, ովքեր մտահոգված են ՀՀ-ում իրավական հասարակարգի կայացմամբ և օրենքի գերակայության հաստատմամբ:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ իրենց բարձրացված խնդիրների նկատմամբ անտարբերության դեպքում՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, իրենք կշարունակեն բողոքի տարաբնույթ ակցիաները:
Աննա Սարգսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.