Երկար ժամանակ գերիշխող այն մտայնությունը, թե եկեղեցին անձեռնմխելի կառույց է, և նրա մասին, ինչպես ասում են` կամ լավ, կամ ոչինչ, խիստ նպաստավոր է հոգևոր դասի համար, քանի որ ամեն անգամ, երբ որևէ մեկը համարձակվում է հրապարակավ քննադատական խոսք հնչեցնել կղերականների հասցեին, անմիջապես հետևում է պատասխան սաստումը. «Ինչպե՞ս կարելի է ստվեր նետել Առաքելական սուրբ եկեղեցու վրա»: Բայց արի ու տես, որ ստվեր նետելու արհեստածին ջանք չկա, քանի որ ստվերն ինքնին արդեն գոյություն ունի, և այն խիստ թանձր է, այնքան թանձր, որ նկատեցին նույնիսկ իրենք` մինչև վերջերս ոչինչ չնշմարող հոգևոր դասի ներկայացուցիչները:
Մենք չենք թվարկի այն բոլոր աղմկահարույց իրադարձությունները, որոնք վերջին շրջանում հերթական անգամ հասարակության ուշադրությունը բևեռեցին եկեղեցու ներսում առկա խոցերին, այլ պարզապես կփորձենք մեկ անգամ էլ հայացք նետել փակ վարագույրից ներս, որտեղ պահվում է հոգևոր խավի իրական դեմքը` գլխավորությամբ վեհափառ հայրապետի, ում անձն ու գործը հանրության կողմից այդպես էլ չարժանացան միանշանակ գնահատականի` փոխարենը հեշտորեն վերածվելով ամենախոցելի թիրախի:
ՆՈՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ այսպես ստացվեց: Հարցի պատասխանը հազիվ թե պետք է որոնել միայն վերջին դեպքերի համատեքստում: Իրականում այս ամենը նոր չէ, և դրա արմատները թաղված են անցած տարիների մեջ, երբ քայլառքայլ հիմք էր դրվում ու ձևավորվում էր ապագա կաթողիկոսի մոտալուտ թագադրումը:
Ամենայն հայոց կաթողիկոս դառնալու առաջին փորձի ձախողումից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Ներսիսյանը չհուսահատվեց, բայց և չմոռացավ նրանց, ովքեր «նպաստեցին» իր անհաջողությանը: Առաջին հերթին` Լևոն Տեր-Պետրոսյանին (2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ կաթողիկոսական դերակատարության ու պահվածքի շարժառիթներում անպայման պետք է տեսնել այդ հին վերքի կսկիծը և եթե ոչ վրեժխնդրությունը, ապա գոնե հակադարձման քայլը): Հոգևոր առաջնորդի հետագա վերելքի ու անկումների ճանապարհին իշխանության մասնակցությունն էլ հենց առանցքային դարձավ նոր գահակալի ստանձնած քաղաքականության ձևավորման հիմքում: Եվ այստեղ է, որ պետության հետ եկեղեցու հարաբերությունների կառուցման մեջ կաթողիկոսը կատարեց իր ամենամեծ և ամենաճակատագրական սխալը` Ամենայն հայոց վեհափառի դիրքերից նահանջելով մինչև իշխանության հպատակ ծառայողի ստորին աստիճանը:
Իր դիրքորոշումը պայմանավորելով եկեղեցու շահով` կաթողիկոսը սկզբնապես հանգեց այն եզրակացությանը, որ էականն այն չէ, թե իշխանությունն ինչպես կվերաբերվի եկեղեցուն, այլ այն, թե եկեղեցին ինչպես կհարաբերվի իշխանության հետ: Խաղատախտակի վրա թողնելով երկու գլխավոր ուժերին` նա այդպես էլ մոռացության տվեց երրորդին` ժողովրդին: Եվ եթե պարբերաբար ու համառորեն հավատացյալ հանրությունը նրան հիշեցնում էր իր տեսանելի ու շոշափելի գոյությունը, միևնույն է, գահակալության 14 տարիների ընթացքում կաթողիկոսը նույնիսկ կես քայլ չի նահանջել այս գործելակերպից: Եվ տրամաբանորեն հասկանալի է, թե ինչու առաջին անգամ Գարեգին Երկրորդի օրոք հասարակությունը բացահայտ կերպով հակադրվեց եկեղեցուն և կաթողիկոսին` հրապարակավ հայտարարելով. «Վեհափառ, դու ճիշտ չես»:
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ԳՎԱՐԴԻԱՆ
Երկրորդ աններելի սխալը, աշխարհիկ ձևակերպմամբ ասած, նրա վարած կադրային քաղաքականությունն էր: Իր ընտրությունից անմիջապես հետո Գարեգին Երկրորդն Էջմիածին տեղափոխեց ողջ Արարատյան թեմի վարչակազմը` ընդհուպ քարտուղար, վարորդ, օպերատոր և խոհարար: Նրա երիտասարդ համակիրները շատ շուտով զբաղեցրին Մայր Աթոռի բոլոր կարևոր և առանցքային պաշտոնները` դուրս մղելով նրանց, ովքեր ավելի փորձառու էին, սակայն նորերի պատկերացմամբ վստահելի չէին: Մնացյալ աթոռները բաշխվեցին Գարեգին Բ-ի մտերիմների, համակուրսեցիների և ընտրության հարցում աջակցած անձանց միջև: Իհարկե, եղան նաև ընդվզողներ, բայց դրանք պատժվեցին անմիջապես և անխնա (հիշենք Տիրան արք. Կյուրեղյանին, Ներսես արք. Պոզապալյանին, մի քանի վանահայրերի ու քահանաների): Եթե Մայր Աթոռի պատերի ներսում կաթողիկոսի սուրը կտրում էր աջուձախ, ապա դրսի աշխարհի հետ սերվելու համար նրան ժամանակ էր հարկավոր: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կաթողիկոսի կենսական տարածքները սահմանափակ էին: Քոչարյանը չէր մոռացել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի գիշերը Գարեգին Երկրորդը գնացել էր ոչ թե նախագահական նստավայր, այլ պաշտպանության նախարարություն: Ու թեև պահպանվում էին հարաբերությունների պատշաճության արտաքին ատրիբուտները, այնուամենայնիվ, կաթողիկոսի երկրորդ շնչառությունը բացվեց միայն Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո: Մարտի 1-ի չեզոքությունն այդ հավատարմության առաջին լուրջ հավաստիքն ու երդումն էր: Իսկ հետո վրա հասավ փոխհատուցման ժամանակը: Իբրև վաստակի պատասխան` ոչ նախագահը, ոչ կառավարությունը որևէ հարցում կաթողիկոսին մերժելու հակում չունեին: Եկեղեցապատկան տարածքնե՞րն է պետք վերադարձնել` խնդրեմ: Մայրաքաղաքում նստավա՞յր ես ուզում` հարց չկա: Սևանա կղզում քոթեջնե՞ր ես դնում` դիր: Պետք է հարկերի՞ց ազատել` ազատեցինք: Բիզնես ծրագրե՞ր ունես` գործիր ազատ…
Եկեղեցու քարտեզի վրա հայտնվեցին նորաթուխ թեմեր ճիշտ այն սկզբունքով, ինչ սկզբունքով մեր կառավարությունն է արհեստականորեն ավելացնում նախարարությունների կամ առանձին գերատեսչությունների թիվը` մեծ ծառայություններ մատուցած յուրայիններին եկամտաբեր պաշտոններով պարգևատրելու համար: Սակայն եկեղեցու պարագայում դա ուներ ևս մի հետին նպատակ: Ստացվում էր, որ տրոհվում էին խոշոր թեմերը` նվազեցնելով իրենց ազդեցության գոտիները: Իսկ այդպիսիներին վերահսկելն ավելի հեշտ էր: Մյուս կողմից, եկեղեցու վերնախավում կավելանար կաթողիկոսի յուրայինների թիվը: Այսպես, «անհնազանդ» դիտվող Սյունիքի թեմից պոկվեց ու ձևավորվեց Վայոց թեմը, և հենց Սյունիքի առաջնորդ Աբրահամ սրբազանին էլ բաժին հասավ այդ փոքրիկ կտորն այն դեպքում, երբ նրա տեղում բազմեց ոչնչով աչքի չընկած աբեղա Զավենը: Գուգարաց թեմը զոհաբերեց իր տարածքները` ծնունդ տալով Տավուշի թեմին: Այստեղ թեմակալ նշանակվեց յուրային, Արարատյան թեմից եկած Թորգոմ վարդապետը: Իսկ ահա Արարատյան թեմը, որն ընդգրկում է ահռելի տարածք ու միլիոնանոց հավատացյալ հոտ, բացարձակապես ոչ մի սանտիմետր չկորցրեց, ընդհակառակը` ամրացավ ու հարստացավ մայրաքաղաքում և հարակից շրջաններում ձեռք բերած նորանոր հաստատություններով ու կառույցներով: Սփյուռքի ամենաընդարձակ ու մարդաշատ` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը կաթողիկոսը նվիրաբերեց հարազատ եղբորը` Եզրաս Ներսիսյանին, ով այն ժամանակ նույնիսկ եպիսկոպոս էլ չէր:
Հետզհետե ձևավորվեց նաև հակադրության երկրորդ ճակատը: Ի հայտ եկան կաթողիկոսի «երիտգվարդիականները» կամ, ինչպես Մայր Աթոռում են սիրում շեշտել, Սևանի դպրանոցի նախկին սաները` ի հակակշիռ ճեմարանականների: Եթե վերջինները համարվում էին հոգևոր կեցության դասական կեցվածքի կրողները, ապա առաջինները ներկայացան որպես «ոսկե երիտասարդություն»` հոգևոր արժեքների հետ նույն հարթության վրա դնելով նյութական բարիքների նկատմամբ անթաքույց ուշադրությունն ու պրագմատիկ (իմա` բիզնես) մտածողությունը: Նրանց համար օրինակ վերցնելու և բարի նախանձի առարկա են այն ավագները, որոնք կաթողիկոսի խրախուսական հայացքի ներքո արդեն վերածվել են պետության վարչական գործիքի կամ կուսակցական դաշտի դեկորատիվ ատրիբուտի:
Եվ այսպես, սքեմավորների փոքրիկ կլանների ձևավորումը հետզհետե ծնունդ տվեց այն մթնոլորտին, որ այսօր առկա է հոգևոր շրջանակներում: Անվերջանալի ինտրիգները, բանսարկությունները, փոխադարձ խայթոցները վաղուց են դարձել այս միջավայրի անքակտելի բաղկացուցիչը: Պատմում են, որ որոշ հոգևորականների միջև ատելությունն այնքան մեծ է, որ նույնիսկ երեկոյան` Էջմիածնից Երևան վերադառնալիս, հրաժարվում են տեղ գրավել նույն ավտոբուսում:
Շարունակելի
Արման Վահանյան
Hraparak.am
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.