Այսօր Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն aravot.am-ի հետ զրույցում հայտարարություն է արել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն դատի է տվել:Նա դիմել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Հարությունյանը բազմաթիվ բացահայտումներ էր արել Սուրիկ Խաչատրյանի հետ կապված: Նրա մեկնաբանությամբ՝ «Մեր ժամանակների հակահերոս Լիսկան առանձնացրել է 2 փաստ և պահանջ ներկայացրել, որպեսզի ինձ դատարանը համարի զրպարտիչ, ինձ ստիպեն, որ հերքում տամ, հերքեմ իմ հայտարարությունները և միաժամանակ պահանջել է ինձնից՝ վերջին 19 տարիների ընթացքում գործազուրկի կարգավիճակում հայտնված քաղաքացուց, իր օգտին բռնագանձել 1.5 մլն դրամ»:
Սամվել Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի այդ դատական հայցի հետ կապված հայտարարեց. «Այդ հայցադիմումը ամբողջությամբ տաղտկալի բարբաջանք է: Այն ունի ազգօգուտ պայքարից ինձ շեղելու, հանրության ուշադրությունը իր մոգոնած ճղճիմ հարաբերություններին բևեռելու սին նպատակ: Ոչ տխրահռչակ Լիսկան, ոչ 20-ամյա լռությունից հետո նրան, կարևոր չէ ինչի դիմաց, օգնության շտապած նախկին սիրուհին և զոհը, ոչ էլ ոչ ոք ինձ չեն կարող շեղել բռնազավթված Գորիսը, Սյունիքը, Հայաստանը լիսկաթափելու, ազատ, անկախ հայրենիք կերտելու 1988-ին որդեգրածս ուղուց»:
Հայցադիմումում Սուրիկ Խաչատրյանը նշել է, որ Սամվել Հարությունյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Սամվել Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը ցայսօր չի ընկալել և չի կարող ընկալել այդ բառերի իրական իմաստը, արժանիքներ, որոնցից երբեք չի ունեցել: Աքսիոմատիկ ճշմարտությունն ապացուցելու խնդիր չունի, իսկ ճշմարտությունն այն է, որ մեր ժամանակների հակահերոս, գողության, չարամիտ խուլիգանությունների, ամուսնացած լինելու և 2 դուստր ունենալու պարագայում կնության վերցնելու նպատակով թուրք աղջիկ առևանգելու, բռնաբարելու համար դատապարտված, 1972-87 թթ հիմնականում կալանավայրերում անցկացրած Սուրիկ Խաչատրյանը, վերջին 23 տարիներին կանաչ ճանապարհ և բարձր պետական պաշտոններ ստանալով ՀՀ բարձրագույն իշխանավորների կողմից, կատարել է բազմաթիվ ծանր ոճիրներ, այդ թվում՝ սիրուհի Արևիկ Միրզոյանի վրա կրակելու, նրան ծանր վիրավորելու, իրենից սպասվող երեխային սպանելու, քաղաքացի Անուշավան Առուշանյանի վրա կրակելու, նրան ծանր վիրավորելու մասին: ԶԼՄ-ներով հրապարակվել են հարյուրավոր հոդվածներ, հայտարարություններ, ելույթներ, բերվել են նրա ոճիրներն ապացուցող աղաղակող փաստեր, որոնցից ոչ մեկը դատարանի վճռով կամ այլ կերպ հիմնավորապես չի հերքվել: Միայն վերջին 80 օրերին հեռուստաեթերով, այլ ԶԼՄ-ներով ունեցածս ավելի քան 20 ելույթներում, հայտարարություններում, հարցազրույցներում հրապարակել եմ Լիսկայի և նրա բանդայի կատարած ոճիրների մասին ճչացող փաստեր, ապացույցներ, քանիցս պահանջել եմ, որ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները վերջակետ դնեն վերջինիս 23-ամյա արտասովոր քրեական ընթացքի հետ կապված, դրսևորած հանցավոր անգործությանը, անհապաղ հարուցեն քրգործ, ձերբակալեն ու կալանավորեն նրան: Սակայն մինչ օրս քրեական գործ չի հարուցված»:
Սամվել Հարությունյանը վստահ է, որ Սուրիկ Խաչատրյանը իր պետական և մյուս լծակներն է օգտագործում՝ իր կատարած ոճիրները պարտակելու ուղղությամբ. «Անկասկած, ճչացող ցինիզմ է, որ այդքանից հետո Խաչատրյանն իրեն իրավունք է վերապահել հրապարակածս մոտ 50 փաստերից առանձնացնել ընդամենը երկուսը՝ փորձելով հենվել այն իրողության վրա, որ Արևիկ Միրզոյանի վրա 92-ին կրակելու և Անուշավան Առուշանյանի վրա 96-ին կրակելու փաստերի վերաբերյալ հարուցված քրգործերը առաջինի դեպքում զինդատախազության, իսկ երկրորդի դեպքում՝ Գորիսի դատախազության կողմից ջրվել, հետո էլ հանիրավի կասեցվել, ապա կարճվել են: Այդ ծանր հանցանքների համար նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»:
Ըստ պարոն Հարությունյանի, վրդովեցուցիչ է, որ դատարանը աճապարելով՝ վարույթ է ընդունել Սուրիկ Խաչատրյանի հայցադիմումը. «Հայաստանում արյունարբու, դահիճ, բռնաբարող, թալանչի, կողոպտիչ, հափշտակիչ, կեղծարար, վնասատու, իշխանության և հայրենիքի զավթիչ, արտագաղթի մեղավոր, բառերի միավորման այդ և այլ արատավոր երևույթների վրա խարսխված համակարգը վերից վար կոչվում է լիսկայություն»:
Նա կոչ արեց «լիսկայությունը» նետել աղբանոց և ասաց, որ դատարանն ունի այդ հնարավորությունը՝ դրսևորելու անաչառ վերաբերմունք՝ «արդար վճռով ամբողջությամբ մերժելու Լիսկայի ապօրինի պահանջները և իր կարևոր ավանդն ունենալու հայոց հասունացող սրբազան պայքարում»:
Aravot.am
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.