Բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.96 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 2.98 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 27 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 60 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 120.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու դեպքերով հաշվարկվել է 1.82 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Սյունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 780 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 114.36 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված իրավախախտման տաս դեպքերի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի և Մարտունու բաժինների աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 25 հազար դրամ գումարի վնաս: Առգրավված 34,5 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 5 հատ /2կգ./ սիգ տեսակի ձուկը ինչպես նաև «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 220 հատ /22կգ/ կարաս տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.17 մլն դրամ գումար:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.