Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմեց հասարակությանը` դրանով ազդարարելով իշխանություն-քաղաքացիական հասարակություն դիմակայության առաջին արարի ավարտը:
Մեծ իմաստով` դիմակայության առաջին արարն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` թեև այն հանգամանքը, որ մեր համաքաղաքացիներն առնվազն մի քանի ամիս հիսուն դրամ ավելի քիչ կվճարեն երթևեկելու համար, արդեն հաղթանակ է:
Ինչևէ, քաղաքապետը դարձյալ պնդում է, որ տրանսպորտային համակարգի բարեփոխման համար` մենք պետք է վճարենք, ընդ որում` չհիմնավորելով, թե ինչու սակագինը պետք է լինի, ասենք, ոչ թե 120, այլ` 150 դրամ:
Այնուամենայնիվ, Տարոն Մարգարյանը դիրքային նահանջ է կատարում` համաձայնելով, որ առայժմ գործելու է նախկին սակագինը:
Ակնհայտ է, որ Մարգարյանի ժամանակավոր նահանջը պայմանավորված է` ոչ միայն քաղաքացիների բուռն հակազդեցությամբ, այլ նաև այն հանգամանքով, որ իշխանության ներսում էլ միանշանակ կոնսենսուս չկար բարձրացված ուղեվարձի հարցում:
Օրինակ, կառավարության երեկվա նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանն իրեն սահմանազատեց ուղեվարձի բարձրացման պատասխանատվությունից` անթաքույց համերաշխություն հայտնելով քաղաքացիական հասարակությանը:
Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ իշխանությունը հրաժարվել է «50 դրամանոց» մտածելակերպից:
Սա ընդամենը խոսում է այն մասին, որ իշխանությունը պատրաստ չէր հասարակական նման հակազդեցությանը, որակապես նոր շարժման ծավալմանը ու անցած մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ չկարողացավ գտնել այն կազմակերպիչ-թիրախին, որին խեղճացնելով` կարող էր հնազանդեցնել հասարակությանը:
Այս առումով` ծավալված շարժումն, իսկապես, նորություն էր մեր քաղաքական իրականության համար:
Սա իսկապես ցանցային շարժում է, որի դեմ ստանդարտ ռեպրեսիաները չեն աշխատում:
Երբ իշխանությունը գործ է ունենում գործընթաց կազմակերպող բուրգի հետ, շատ արագ կարողանում է իր համար շահեկան վերահսկելի վիճակ ապահովել` այդ բուրգի վերին ու ստորին օղակները բռնության միջոցով իրարից տարաջատելով:
Հիմա իշխանությունը հարկադրված դադար վերցրեց, որովհետև ցանցային կառույցի պարագայում բռնությունը չի աշխատում, իսկ մեր իշխանությունը կրեատիվ ռեսուրս չունի:
Դադարի շրջանում իշխանությունը երկու խնդիր ունի. ցույց տալ 100 դրամանոց տրանսպորտի ողբերգական վիճակը, մյուս կողմից` գտնել ծավալված շարժումը կոտրելու կամ վերահսկելի դարձնելու բանալին:
Քաղաքացիական շարժումը ևս՝ դադարը պետք է արդյունավետ օգտագործի` իր պայքարի օրակարգը հարստացնելու, սակագնի չբարձացման պահանջը տրանսպորտային համակարգի և ընդհանրապես` մարդու կյանքի որակի բարձրացման բանաձևերով հարստացնելու համար:
Դիրքային պայքարում շատ կարևոր է արդյունավետ քայլեր անելը, ժամանակ չվատնելը ու ցայթնոտում չհայտնվելը, մանավանդ` դիկայության երկու կողմերում էլ հասկանում են, որ պարտիայի վերջնախաղն ավելի ինտրիգային է լինելու:
Հասարակության վերջնական հաղթանակը կբերի իշխանության որակի էական բարելավմանը, իշխանության հաղթանակը հանգեցնելու է մի վիճակի, երբ դժվար կլինի երեք տարբերություն գտնել մեր և բանանային պետությունների միջև:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.