Հատկապես այսօր հետաքրքիր էր քաղաքային տրանսպորտով երթևեկելը, որովհետև ուժի մեջ է մտել նոր ուղեվարձը, և հարկ էր հասկանալ, թե կոնկրետ իրավիճակում ինչպես են դասավորվելու «50 դրամանոց» իշխանության և 50 դրամով էլ խեղճացած հասարակության հարաբերությունները:
Մաշտոցի պողոտայի վրա՝ «Կազիրյոկ» սրճարանի հարևանությամբ գտնվող կանգառում, հանդիպեցի մի խումբ երիտասրադների, ովքեր համաքաղաքացիներին կոչ էին անում չվճարել թանկացված 50 դրամը:
Միկրոավտոբուսում գտնվող մեր քաղաքացիների արձագանքն ինձ զարմանալի թվաց: Ոչ մի զորակցություն բոլորիս իրավունքները պաշպանող երիտասարդներին, ոչ մի արձագանք նրանց կոչերին, փոխարենը՝ փնփնթոց, թե ինչ եք ուզում էս խեղճ վարորդներից:
Խեղճ վարորդներից այդ երիտասարդները, այս խնդիրը բարձրաձայնող քաղաքացիական ակտիվիստները և լրագրողները ոչինչ էլ չեն ուզում, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ մեր տված ավել գումարը վարորդի գրպանը չի մտնում, այլ մարդկանց, ովքեր Հայաստանի քաղաքացու գրապանից դուրս չեն գալիս տարիներ շարունակ:
Եթե ժողովուրդը չհասկանա, որ ինքը թալանվում է, մի խումբ ակտիվիստներ ոչինչ անել չեն կարող:
Մեր հասարակությունը պետք է սովորի, որ պայքարի լավագույն ձևը՝ խոհանոցում փնփնթալը չէ: Խոհանոցում փնփնթացողները հեզությամբ կատարում են բոլոր ապօրինի որոշումները, ընտրությունների ժամանակ էլ՝ իրենց արժանապատվությունը վաճառում են հինգ կամ տաս հազար դրամով:
Այսքանը երևի բավարար է՝ մի հինգ տարի էլ խոհանոցում իշխանության մերը քրֆելու, իսկ դրսում՝ նույն այդ իշխանության ոտքերը լպստելու համար:
Ովքե՞ր են գծի տերերը:
Նույն այդ իշխանավորները ու նրանց նշանակած, կարգած հաստավիզ «նայողները»:
Միջին հզորության գծատերն ամիսը ստանում է 10000-15000 դոլարի շահույթ:
Սա նույն մարդն է, ով ընտրությունների ժամանակ ձեզ մուրացկան է դարձրել և հիմա էլ՝ ձեր կաշին քերթելով, հետ է ստանում իր նետած թուլափայը:
Ու այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում իշխում են գյադեքը, իսկ մենք հանդուրժում ենք ագահ ու անգրագետ այդ խաժամուժին:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.