Նման թշնամություն ծնվում է կամ այդ տեսակ թշնամաբար հարձակվում են ոխերիմ թշնամու ընտանիքի վրա, որ փորձեն կոտորեն, սպանեն, վերացնեն: Բայց ես այդ ընտանիքում ոչ արյուն եմ թափել, ոչ էլ այդ ընտանիքում բարոյականության հետ կապված խնդիր եմ ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
Պարոն Խաչատրյան, Ձեր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից արդեն մեկ ամիս է անցել: Կարո՞ղ եք ասել, կամ այս ընթացքում փորձե՞լ եք հասկանալ, թե որն էր դժբախտ միջադեպի պատճառը:
Ինձ համար պատճառը հասկանալի չէ: Նման թշնամություն ծնվում է կամ այդ տեսակ թշնամաբար հարձակվում են ոխերիմ թշնամու ընտանիքի վրա, որ փորձեն կոտորեն, սպանեն, վերցանեն: Բայց ես այդ ընտանիքում ոչ արյուն եմ թափել, ոչ էլ այդ ընտանիքում բարոյականության հետ կապված խնդիր եմ ունեցել: Այդ ընտանիքը ինձ համար հարգված ընտանիք է եղել: Հետևաբար` մինչև հիմա չհասկացա, թե այդ մարդիկ ինչի պետք է հարբած, խմած, զինված գային հարձակվեին իմ ընտանիքի վրա: Իսկ ամենացավալին այն էր, որ մի ողջ լրատվական դաշտ վերցրեց, ուղղությունը շեղեց: Առանց հասկանալու, որ մարդ է մահացել ու ծնողներին ցավ են պատճառում: Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա: Սուրիկ Խաչատրյան քաղաքացուց բացի նաև Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետն էր: Այդ հարձակումը եղել է Սյունիքի մարզպետի վրա: Իսկ ես նորից եմ կրկնում, որպես մարզպետ թույլ չեմ տվել, որ գան իմ տան և ընտանիքի վրա հարձակման: Առհասարակ, որևիցե մեկի հանդեպ այնպես չեմ վարվել, որ նման թշնամություն ծնվի, թե մարզում, թե մարզից դուրս: Հասկանում եք՝ սա է ամբողջ խնդիրը: Այնինչ` մի ամբողջ լրատվական դաշտ գործի ուղղությունը շեղեց: Թե ինչ են ուզում ասել, ես էլ չհասկացա:
Իսկ հակառակ կողմից փորձե՞լ եք պատճառները հասկանալ:
Հակառակ կողմից ես պատճառ չեմ տեսնում: Ումի՞ց հասկանամ պատճառը, եթե ինքս նման թշնամության առիթ չեմ տվել: Երբ ես նման թշնամանքի առիթը տայի, այլ հարց կլիներ: Ուզում եմ ասել, որ այսպիսի ոխերիմ թշնամաբար կարող էին գալ միայն այն դեպքում, երբ ես այդ ընտանիքում արյուն թափած լինեի, բարոյական խնդիր մեր մեջ առաջացած լիներ: Բայց ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը: Դրա համար չեմ հասկանում, թե ինչի այդ մարդիկ պետք է թշնամաբար գային, հարձակվեին իմ տան վրա: Սակայն, որևիցե մեկը չի ցանկանում հասկանա, որ եկել են քնած տանտիրոջ վրա հարձակման: Ի՞նչ պետք է աներ այս մարդը: Պետք է պաշտպանվեր, թե չէ: Հիմա էտ լրագրողին հարց տանք, ասենք, եթե մեկը քեզ բռնաբարի ու դանակը կողքդ լինի, դու կպաշտպանվե՞ս, թե՞ չես պաշտպանվի:
Պարոն Խաչատրյան, ասում են, որ վաճառում եք Գորիսի Ձեր առանձնատունը, որ տեղափոխվեք Սյունիքից:
Նման բան չկա: Ես ապրելու եմ Գորիսում: Ուզում եմ և դուք, և բոլորը հասկանան, որ ես հրաժարվել եմ իմ պաշտոնից, բայց չեմ հրաժարվել իմ ժողովրդին ծառայելուց: Ես շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին ու կուսակցությանը՝ շարունակելով ապրել Գորիսում:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի մարզպետի պաշտոնին Վահե Հակոբյանի նշանակումը: Ինչ հրաժարական ենք տվել, մամուլը շարունակում է շրջանառել, որ ձեզ ԱԺ պատգամավորի մանդատ են տալու:
Վահե Հակոբյանի նշանակմանը դրական եմ գնահատում: Իսկ իմ հետագա պաշտոնավարման մասով չեմ էլ ցանկանում այս պահին մտածել: Ես այս պահին միայն մտածում եմ, որ քննության ընթացքը լինի օբյեկտիվ: Իրավաբանները ձևակերպեն որպես անհրաժեշտ պաշտպանություն և իմ տղայիս խնդիրը լուծեն: Թող այս ամեն ինչը վերջանա, նոր կտեսնենք, թե պաշտոնավարման հարցը ինչ ընթացք կունենա: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ պատգամավորի թեկնածություն չեմ առաջադրելու Վահե Հակոբյանի տեղը: Դա միանշանակ է:
Ի դեպ, լրատվամիջոցները գրել էին, որ ձեր տղայի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել:
Շրջանառողները ղալաթ են արել: Դա հիմնավորված տեղեկություն չի: Իմ տղան լավ դաստիարակություն է ստացել և չի կարող թմրանյութ օգտագործել: Ոչ էլ կարող է ղումար խաղալ ու իրեն անկարգ պահել: Նա այնպես է դաստիարակվել, ինչպես ես եմ ցանկացել, իսկ ես իմ տղային վատ դաստիարակություն չէի կարող տալ: Նա նման բաներից շատ հեռու է:
Ի դեպ, Բուդաղյանների փաստաբանը ասել էր, որ միջադեպի հրապարակված տեսանյութը մոնտաժված է: Եվ նշել, որ ամբողջական տեսանյութում երևում են մարդիկ, ովքեր հանրությանը հայտնի են:
Նա անուններ չի նշել, հետևաբար ես չեմ պատասխանի: Այդ հայտարարությանը իմ փաստաբանը կպատասխանի:
Պարոն Խաչատրյան, հայտնի թևավոր խոսք կա , որ երբ մարդը հայտնվում է մթության մեջ, անգամ իր ստվերն է իրեն լքում: Դուք ձեզ այսօր միայնակ զգո՞ւմ եք, թե՞ ոչ:
Ինքս շատ անգամ եմ լսել, որ նեղության մեջ ընկերները շատերից հրաժարվում են: Բայց ես շնորհակալ եմ իմ ընկերներից: Նրանք, ընդհակառակը, ավելի ամուր են կանգնած իմ կողքին և բոլորն են կանգնած: Փառք ու պատիվ իմ բոլոր ընկերներին, ես այսօր նման խնդիր չունեմ:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.