ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով այսօրվա դատական նիստում տուժողը ճանաչվեց նաև քաղհայցվոր, իսկ ամբաստանյալներ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը՝ քաղպատասխանողներ: Պ.Հարիկյանն այսօր ներկայացրեց քաղհայց՝ 42 մլն. 524 հազար դրամի չափով ամբաստնյալներից գումար բռնագանձելու մասին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Պ.Հայրիկյանը, հայցապահանջի գումարի չափն որոշվել է՝ հիմնվելով մահափորձի հետևանքով բուժման ծախսերի՝ ներառյալ վիրահատությունների, կառավարության հաշվարկի վրա:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մերժեց 2013թ. հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում տեղի ունեցած մահափորձի քննչական փորձարարություն նշանակելու մասին սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը: Դատարանը գտավ, որ դեպքի մասին կան ապացույցներ, այդ թվում՝ տուժողի ու ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմուքները, որոնց արժանահավատության վերաբերյալ դատարանը գնահատականներ կտա խորհրդակցական սենյակում: Իսկ ամբաստանյալ Վ.Սեդրակյանից ամբաստանյալ Խ.Պողոսյանի կողմից գնված «Վոլվո» մակնիշի մեքենայի ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Պաշտպանական կողմը գտնում էր, որ միջնորդությունը կարևոր է, որպեսզի որևէ կասկածներ չլինեն, թե մեքենան նախնական վարձատրություն է եղել՝ ապագային միտված:
Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ մեքենան վաճառվել է անցյալ տարվա հունիսին, երբ ոչ ինքը, ոչ Պ.Հայրիկյանը չէին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածուներ: Միջնորդության դեմ առարկեց նաև մեղադրող կողմը՝ մեքենայի հանգամանքը մեղադրանքի ծավալի մաս չի կազմում, իսկ դատարանը հորդորեց պաշտպանին ու իր պաշտպանյալին հայտնել, եթե իրենց հայտնի է ավելին, քան կա գործի նյութերում: Պաշտպան Լ.Ավետիսյանը, սակայն. հավաստիացրեց, որ իրենց ավելին հայտնի չէ:
Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.