Երբ է առաջին անգամ տեղի ունեցել առաջին համբույրը: Արդյոք Ադամն ու Եվան են առաջին անգամ համբուրվել: Կա վարկած, որ համբույրի պատմությունը սկսվել է մ.թ.ա. 3000 տարի առաջ, երբ մարդիկ խոնարհվում էին աստվածներին և ուղարկում էին նրանց համբույրներ:
Հայերեն «համբույր» բարդ բառը կազմված է «համ» և «բույր» բառերից, և երևի այլ լեզվով համբույրը նման բնորոշումը չունենա:
Մարդու գլուխն ունակ է տարբեր շարժումների, որոնցից առանձնանում է համբույրը: Համբուրում և համբուրվում են բոլորը: Շատերը գտնում են, որ համբույրի համար շատ խելք պետք չէ: Եվ իզուր: Այդ գործողությունն արժանացել է գիտական հետազոտման:
Այս հանելուկային երևույթը դիտարկում են, թե բժիշկները, թե սոցիոլոգները, և թե հոգեբանները:
Մարդու շուրթերը հարյուրավոր անգամ զգայուն են մատների ծայրերից: Իսկական համբույրը պուլսը րոպեում հասցնում է 100 և ավելի զարկերի:Անմեղ համբույրն այրում է 5 կալորիա: Մեծացնելով համբույրի ուժգնությունը’ կարելի է այրել նույնիսկ 30 կալորիա: Մինչդեռ արագ քայլքի մեկ րոպեն այրում է ընդամենը 4-5 կալորիա:
Համբույրի ժամանակ աշխատում են 30 մկան, դրանցից 12-ը գործում են շրթունքների շարժման համար, իսկ 11-ը՝ լեզվի: Համբույրները խոչընդոտում են կնճիռների առաջացմանը, քանի որ մարզում են դեմքի մկանները ավելի լավ, քան ցանկացած մերսում:
Համբույրը քիմիական բարդ ռեակցիաների մի ամբողջ ՙփունջ՚ է:
Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր: Բացի այդ, համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է ավելի քան 200 ստրեպտոկոկներ (շղթայամանրե), ստաֆիլոկոկներ (ողկուզաձեւ մանրե) եւ բազմաթիվ բակտերիաներ, որոնցից 95%-ը անվնաս են:
Ինֆեկցիոն հիվանդություն ունեցողի հետ համբուրված 13 տեստավորվածներից միայն մեկն է վարակվել: Յուրաքանչյուր համբույրի ժամանակ միլիոնավոր բակտերիաներ են անցնում շուրթից շուրթ, սակայն դա բոլորովին էլ մահացու չէ: Հոգեբանների կարծիքով համբույրը հանգստացնում է ներվային համակարգը եւ կանխում է սթրեսները: Համբուրվել սիրողները հաճախ դրսեւորվում են ինչպես լավատեսներ, նրանք վստահ են իրենց ուժերին, արագ հասնում են մասնագիտական ու անձնական հաջողությունների:
10 փաստ համբույրի մասին
Այդ հրաշալի ու կախարդական երևույթը, որի հայերեն անվանումը խորամանկորեն գայթակղում է, ունի նաև շատ զարմանալի գաղտնիքներ, որոնք ուսումնասիրել են մասնագետները:
Մենք այդ ուսումնասիրություններից պեղել ու դուրս ենք հանել ամենահետաքրքիր փաստերի տասնյակը, որը ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար կլինի իմանալ:
1.Համբույր բառը ծագում է գրեմաներեն kussjan բառից:
Մի՞թե գերմանացիներն են հայտնաբերել համբույրը…անհավատալի է:
2. Մարդը իր ամբողջ կյանքում միասին վերցրած համբուրվում է մոտ 15 oր: Ահա և «համբույրային արձակուրդ»:
3. Համբույրը համարվում է լավ մարզանք: Մեկ րոպեանոց համբույրը վերացնում է 26 կալորիա:
Այնպես որ, համբուրվեք մեկ ժամ ու հրաժարվեք տանջող սպորտդահլիճներից:
4. Համբույրը ազդում է ձեր հորմոնների վրա: Արագ համբույրը այտին կարող է բարձրացնել ձեր հորմոնների մակարդակը այնքան, որ բավարար լինի կրճատել կյանքը մեկ րոպեով:
Ցանկալի է ձեռքսեղմումով փոխարինել ողջույնի այդ ձևը:
5. Լեզվով համբույրի ֆրանսիական տարբերակը հնչում է այսպես « roulant une pelle», որը բառացի թարգմանաբար նշանակում է «պտտել գդալով»:
6. 1500-ական թվականներին Նեապոլում հասարակության աջքի առաջ համբուրվելու համար մարդիկ դատապարտվում էին մահվան:
Քանի՞ հոգու գիտեք, որ սիրով 2011թվականին Հայաստանում էլ կիրականացնեն այդ օրենքը:
7. Առաջին միասեռ էկրանային համբույրը եղել է 1922 թվականին Սերիլ ԴեՄիլլեյի «Սպանություն» համր ֆիլմում, որտեղ երկու կանայք համբուրվում էին բանտում:
8. Միննեսոտիի բնակիչ Ալֆրեդ Ուոլֆմենը դարձավ ռեկորդակիր իր համբուրած մարդկանց մեծ քանակի շնորհիվ: Նա համբուրել է 8,001 մարդ 8 ժամվա ընթացքում:
9. Մեթթ Դեյլի քոլեջի մի ուսանող և Բոբի Կանսիելոն անցյալ սեպտեմբերին ռեկորդ սահմանեցին ամենաերկար չընդհատված համբույրի համար: Նրանք համբուրվել են 33 ժամ:
10. Լեզվի միջամտությամբ մեկ համբույրը կարող է փոխանցել 278 տեսակի բակտերիաներ: Եթե դուք մաքրասեր եք և խստորեն հետևում եք ձեր առողջությանը` ստիպված եք հրաժարվել համբույրի այս տեսակից:
Հունիսի 6-ը համբույրի համաշխարհային օրն է:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.