«Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությանը՞, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:
Այս խոսքերը պատկանում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների շարքին դասվող անձնավորություն է եւ իր հայտարարությունները, որքան Էլ «իր խոր համոզումը» լինեն, չեն կարող միայն իրեն պատկանած լինել։
Գլխավոր դատախազի հայտարարության այս, գուցե աննախադեպ բաժինը ամփոփվում է հետեւյալ կետերում.
Համահայկական պահանջատիրությունը ունի գերակա երեք ուղղություն: Առաջինը անշուշտ ցեղասպանության զոհերի ժառանգորդների ստանալիք նյութական փոխհատուցումը, երկրորդը` եկեղեցիների, վանքերի, եկեղեցապատկան հողերի ու կալվածքների պահանջը, իսկ երրորդը` տարածքների խնդիրը:
Պարզ է ուղերձը. առաջին ուղղության վերաբերյալ եղել են անհատական, որոշակի առումով հավաքական (ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված) դատեր: Խնդիրը, սակայն, միջազգային ընտանիքի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ ամրագրվող նյութական փոխհատուցումների մասին է առավելաբար այստեղ: Երկու վեհափառներն արդեն եկեղեցիների հարցով պահանջատիրական հայտարարությամբ ճշտորոշել են իրենց պահանջատիրական ուղղությունը: Հիմնականը այս դեպքում, այն է, որ առաջին անգամ է, որ նման շեշտադրմամբ է բարձրաձայնվում տարածքային կամ հողային պահանջատիրությունը: Բառերը հստակ են. փոխհատուցում ստացող «սուբյեկտների ճշտման» առաջադրանքն է, որ արծարծում է պետական այրը: Տարածքայինի դեպքում Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի ստանա Ցեղասպանությամբ իր կորցրած տարածքները:
Այստեղ այդ տարածքների ճշտման եւ սահմանագծման խնդիրների մեջ այս հանգրվանին մտնելը այնքան կարեւոր չի թվում, որքան ըստ միջազգային օրենքի պահանջող կամ հատուցում ստացող սուբյեկտի հանգամանքի ճշտումը: Եւ, եթե զոհերի ժառանգորդների համար փոխհատուցում բառակապակցությունը տեղին է, ապա խնդրահարույց կարող է լինել տարածքայինի դեպքում փոխհատուցումը: Առնվազն հատուցում բառեզրը պետք է օգտագործել, եթե ոչ վերականգնումը: Պարզ այն տրամաբանությամբ, որ զոհի իրաւաժառանգորդը կարող է նյութական փոխհատուցում ստանալ, բայց Հայաստանի Հանրապետությունը տարածքային փոխհատուցում չի կարող ստանալ, եթե Ցեղասպանությամբ կորսված տարածքների փոխարեն այլ տարածքներ ստանալու մասին չէ խոսքը:
Էականը ուրիշ բան է սակայն: Կարեւորը այն է, որ այլեւս Հայաստանի պաշտոնական անձնավորություններից եւ պաշտոնական առիթներից լսում ենք տարածքային պահանջատիրության, կորսված իրավունքների հատուցման առաջադրանքներ, որոնք մի քայլ անդին են ընդհանուր բանաձեւերից` պատմական բոլոր իրավունքների վերականգնումը կամ Ցեղասպանության հետեւանքներու վերացումը:
Չի բացառվում, որ տարածաշրջանային քաղաքական պայմանները, Թուրքիայի պարզած ներքին իրավիճակը կամ ռուս-թուրք հարաբերությունների ելեւէջները իրենց ազդեցությունը ունեցած լինեն նման բարձրաձայնումների վրա: Կամ ընդհանուր առմամբ շարժիչ գործոնի դեր կատարած լինեն: Կարեւորը ուղենիշերի հետզհետե հստակացումն է Երեւանի կողմից:
Գլխավոր դատախազը նաեւ այս բոլորը պայմանավորում էր պահանջատիրության անթերի իրավական հիմնավորումներով, որ ուրիշ բան չէ, եթե ոչ հատուցման իրավական թղթածրարի պատրաստության հրամայականը:
Սփյուռքի նախարարության կողմից իրավաբանների մասնագիտական համաժողովի ողջունելի ձեռնարկումը թվում է, որ գերակա այս ուղղությունների ծառայեցնելու համար է: Բոլոր նախադրյալները հուշում են, որ Երեւանը պահանջատիրության համահայկականացման առաջին քայլերն է առնում։ Եւ պատճառ չունենք չենթադրելու, որ փոխհատուցման պահանջների եւ տարածքային պահանջատիրության իրավականացման անհրաժեշտությունը միայն գլխավոր դատախազի խոր համոզումը չէ: Այլեւ ամբողջ պետությանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.