«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Անցյալ շաբաթ` հետևելով Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում տեղի ունեցած երկու իրադարձություններին, որոնց միջև, թերևս, կար փոխկապակցություն` Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքի մատակարարումը և Ադրբեջանի Շահ Դենիզ-2 հանքավայրի շահագործման իրավունքը Trans-Adriatic Pipeline-ին տրամադրելու որոշումը, հարկ ենք համարում արձանագրել, որ երկու իրադարձություններն էլ անդրադառնում են Հայաստանի Հանրապետության շահերին և Հարավային Կովկասի եվրաինտեգրման ընթացքին:
ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դե յուրե դաշնակցի կողմից Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զինատեսակների այդպիսի մեծ ծավալների վաճառքը խիստ դատապարտելի արարք է, որն անհամատեղելի է ռազմավարական գործընկերության հետ: Մյուս կողմից՝ գտնում ենք, որ նման քայլը հնարավոր է դարձել ՀՀ իշխանությունների այսօրվա, ինչպես նաև վերջին 20 տարիների ընթացքում վարած կրավորական, ազգային շահերից չբխող քաղաքականության պատճառով, ինչը հանգեցրել է Հայաստանի ինքնիշխանության, սեփական տարածքների, պաշարամիջոցների, ռազմավարական կարողությունների հանդեպ վերահսկողության սահմանափակման:
Համարելով, որ պաշտոնական Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս ուժգնացած ճնշումները՝ ռուսական գազի թանկացումից մինչև Ադրբեջանին զենքի մատակարարման գործարքը, կարող են, ի միջի այլոց, միտված լինել մեր երկրի եվրաինտեգրմանը խոչընդոտելուն, Հայաստանի դե ֆակտո իշխանություններից պահանջում ենք հետայսու պետական մակարդակով հակազդել նմանօրինակ ճնշումներին, որպեսզի դրանք հանրապետությանը չշեղեն եվրաինտեգրման ուղեգծից և չդանդաղեցնեն 2013-ի աշնանը Վիլնյուսյան գագաթաժողովում Եվրոպական Միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, այդ թվում` Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքմանն ուղղված աշխատանքները:
Ռուսաստանի նման անընդունելի վարքագիծը շարունակվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի այդ երկրի հետ իր հարաբերությունների բնույթը: Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թեկուզ մեկ քաղաքացի զոհվի Ադրբեջանի կողմից «Սմերչ» համակարգի գործադրման հետևանքով, դրա պատասխանատվությունը կիսելու է մատակարարող երկիրը:
Անցյալ շաբաթ կատարվածը միայն ամրապնդեց «Ժառանգության» ծրագրային դրույթն ու համոզմունքը առ այն, որ մեր ապագան եվրոպական ժողովուրդների իրավահավասար և ժողովրդավար ընտանիքում է, իսկ Հայաստանը դեպի Եվրոպական Միություն առաջնորդել կարող է երկրի ընտրյալ և ոչ ինքնահռչակ իշխանությունը:
Սա ենթադրում է, իհարկե, որ նույն Եվրոպան հարգի իր սեփական արժեքները, Հայաստանի ինքնիշխանությունն ու ազգային շահը, Արցախի ազատությունն ու ամբողջականությունը, ինչպեսև հայ ժողովրդի ազատ ընտրության իրավունքը: Ցավոք` միշտ չէ, որ այդպես է»:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.