Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան կատարվեց այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը ցնցված ու վիրավորված էր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի իրականացրած հակահայ ռազմաստրատեգիական գործարքից:
Ճիշտ է, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը լրագրողների հարցերին պատասխանեց որպես Ռուսաստանի քաղաքացի և ասաց, որ Ռուսաստանն այդ գործարքով չի խախտել ոչ մի միջազգային պայմանագիր ու պարտավորություն: Իսկ հարցը, որ Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացվել է ռուսական ահռելի ռազմական ուժ, շրջանցվեց:
Այդ ֆոնի վրա ՀՀ անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանգիստ, անխռով տեսքով փորձում էր համոզել բոլորին, որ ոչինչ չի կատարվել, և մեր հարաբերությունը Ռուսաստանի հետ՝ իր բարձրակետում է:
Իհարկե, բոլորը հասկանում են, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը բանակում չի ծառայել և կարող է չպատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում տանկն ու ՀՄՄ-ն: Բայց երբ, այդպիսի դիրքորոշում է ցուցաբերում պաշտոնյան, որն ի պաշտոնե, պարտավոր է պայքարել ու ապահովել Ազգային անվտանգությունը, դա անհասկանալի էր բոլորիս համար: Ինչ խոսք ողբալի է այն ժողովրդի վիճակը, որի Ազգային անվանգությունն ապահովում են Արթուր Բաղդասարյանները, որոնց ոչ ոք չի հարցնում որտեղի՞ց այդ անբավ հարստությունը:
Պատմում են, որ բոլոր ժամանակների գործիչի, որին շարժման մեջ է դրել Լևոն Տեր –Պետրոսյանը, տրամադրությունը շատ բարձր է եղել հատկապես Բյուրականի աստղադիտարան ռուս պաշտոնյայի հետ կատարած այցի ժամանակ: Նա օգտվելով առիթից` հպարտությամբ ու հիացմունքով է նայել մի քանի տասնյակ հեկտարների վրա փռված բարձր տուֆակերտ պարսպով շրջապատված իր ընտանեկան սեփականություն հանդիսացող գինու և կոնյակի գործարանին:
Արցախյան ազատամարտի ժամանակ քաղաքական ուժերի թևի տակ թաքնված, իսկ այնուհետև Սերժ Սարգսյանի «օրհնությամբ» քաղաքական օլիմպ բարձացած ՕԵԿ առաջնորդը արդյո՞ք այդ պահին մտածում էր Հայաստանի և նրա շահերի մասին, թե իր ընտանեկան հարստությամբ էր հպարտանում, ոք չի կարող ասել: Սակայն այն, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ հասարակության միտքը խռովվում է մեր պաշտոնյաների անբավ հարստության մասին խոսելուց, դա համարում է սխալ ու պոպուլիստական, սակայն նորմալ է համարում, երբ իր պաշտոնյանները կարող են թալանել, գռփել, փաստ է:
Ռուզան Ավոյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.