Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կարծիքով՝ բյուջեն թալանված չէ և այն գտնվում է վարչապետի ամենօրյա հսկողության ներքո:
Նախարարն անդրադառնալով Վերահսկիչ պալատի 5 նկատառումներին, ասել է. «Մեկը Արագածոտնու մարզում էր կարճվել, քանի որ եղել է փոքրիկ հրդեհ, վնասը կազմել է 45 հազ. դրամ, գյուղապետը գրավոր գրություն է գրել, որ տվյալ անձնավորությունը բնակվում է տնակում, տարեց մարդ է և չի կարող 25 հազ. դրամը մուծել: Մենք կիրառել ենք ՀՀ վարչական օրենսդրության համապատասխան հոդվածը և բանավոր զգուշացրել քաղաքացուն: Մյուս երկու դեպքերը գրանցվել են Արարատում, որոնք երկուսն էլ 2010թ-ին տուգանվել են 25 հազարական դրամով»:
ՎՊ-ի կողմից արձանագրվել է, որ նախարարության տեսուչների կողմից 55 կրկնակի կարգադրագրեր են ներկայացվել համապատսխան օբյեկտներ: Արմեն Երիցյանն այս մասով նշել է, որ դա տեսուչի իրավունքն է՝ մեկ տարվա ընթացքում իրենք կարող են կարգադրագիրը ներկայացնել օբյեկտներին, որ խնդիրները վերացնեն:
Ինչ վերաբերում է նրան, թե ԱԻՆ-ի բողոքարկման հանձնաժողովը առանց հիմնավորման է կարճել «Երևանի առաջին տպարան» ՓԲԸ վերելակների վարչական վարույթը, ապա նախարարը տեղեկացրել է, որ գործում է երկու վերելակ՝ մեկը անցել է տեխնիկական անվտանգության ստուգումը և գործում է, մյուսը կոնսերվացված է և ընդհանրապես չի աշխատում:
Արմեն Երիցյանը հաշվետվություն ներկայացրեց նաև այն մասին, թե ինչու է հաշվետու ժամանակշրջանում տեխնիկական անվտանգության կանոնները և նորմերը խախտելու համար տեսչության կողմից նշանակված 48 մլն 500 հազ. դրամից պետբյուջե մուծվել 26 մլն 241 հազ. դրամ:
«Մենք ներրկայացրել ենք, որ սա գործընթաց է և արդեն 11 մլն 350 հազ դրամը մուծվել է և մնացել է 10 մլն-ը: Բայց սա դատարանով պետք է լուծվի: Մարդիկ դիմում են դատարան, և դատարանը կորոշի հարցը»,- նշել է նա:
Իսկ ՎՊ-ի այն արձանագրությանը, թե 33 օբյեկտներ տեխնիկական քննություն չեն անցել, Արմեն Երիցյանը նկատել է, որ դրանցից 8-ը գտնվում են վարչական վարույթում, 10-ը փորձաքնոնւթյան եզրակացություններ են ներկայացրել, 8-ի դեպքում ՎՊ-ի տվյալները հին են, քանի որ նման օբյեկտներ այլևս գոյություն չունեն, 4-ը փակ վիճակում են, 3-ն էլ արտադրական վտանգավոր օբյեկտներ չեն:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.