«Օֆշորային գործով» Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունն այսօր Աղվան Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով, թե որևէ առնչություն ունի այդ ընկերության հետ:
«Նախաքննական մարմինը արդեն երկու անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Կիպրոս, և հաշվի առնելով, որ Կիպրոսի գլխավոր դատախազը այս օրերին գտնվում է Հայաստանում, և ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր, (Հայաստանի) գլխավոր դատախազը նաև առձեռն է փոխանցել այդ միջնորդությունը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում օգնել, նպաստել բարձրացված հարցադրումների պատասխանները ստանալու համար», — այսօր ասել է Գլխավոր դատախազության խոսնակը:
Տռուզյանի խոսքով, գրավոր վերջին՝ երկրորդ, միջնորդությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է 2013 թվականի հունիսի 19-ին: Մինչև այդ՝ 2012 թվականի սեպտեմբերին Կիպրոսի համապատասխան մարմինների միջնորդություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Դիտարկմանը, թե Կիպրոսի գլխավոր դատախազը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է լսում այդ միջնորդության մասին, խոսնակն արձագանքել է․ «Եթե ես նշում եմ՝ հունիսի 19-ին ուղարկվել է փոստով՝ 11826-12 ելքային համարով, նաև ընդհանուր հարցերով քննարկումներ արդեն իրականացվել են: Եվ այսօր համատեղ քննարկումների ընթացքում այդ հարցը բարձրացվել է գլխավոր դատախազի կողմից և փաթեթը տրամադրվել է Կիպրոսի գլխավոր դատախազին: Հուսով ենք, որ առաջիկայում պատասխանները կուղարկվեն»:
Տռուզյանը չի մանրամասնել միջնորդության բովանդակությունը՝ նշելով միայն, որ այն բավական ծավալուն է:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.