Օրերս մեկնարկելու է հանցագործ խմբի կողմից մարզպետներից ու գյուղապետներից խաբեությամբ գումար շորթելու գործով դատավարությունը։ Խարդախության կազմակերպիչները բանտում իրենց կալանքը կրող դատապարտյալներ են, որոնք զանգահարել են գյուղապետների, մարզպետների և, ներկայանալով նրանց վերադասի անունից, տարբեր չափի գումարներ պահանջել՝ իբր 1-2 օրից վերադարձնելու նպատակով։ Դրական պատասխան ստանալուց հետո տաքսու վարորդին ուղարկել են գումարի հետևից և ստացել։ Ուշագրավն այն է, որ խարդախության զոհերը՝ Լոռու, Արարատի, Շիրակի, Արմավիրի և մի քանի այլ մարզերի մարզպետները, որոշ փոխմարզպետներ, ինչպես նաև մի շարք գյուղապետներ, անգամ չեն կասկածել, որ իրենց «քցում են»։
Խումբն իր պլանն իրականացրել էր մեկ ամսվա ընթացքում և այդ ժամանակահատվածում հսկայական գումարներ շորթել։ Մեր տեղեկություններով, միայն երկու գյուղապետից նրանց հաջողվել էր 900 հազար դրամ ստանալ։ Մարզպետներին էլ զանգահարել և ներկայացել են փոխվարչապետ Արմեն Գևորգյանի անունից և նույն եղանակով հսկայական գումարներ ստացել։ Որոշ դեպքերում այդ գումարը հասել է մի քանի միլիոն դրամի։ Խմբի պլանը բացահայտվելուց հետո մոտ 1 տարի քննություն էր իրականացվում։ Ուշագրավ է, որ խաբված չինովնիկները նախաքննության ընթացքում փորձել են նվազեցնել իրենց տված գումարների չափը, որոշները նույնիսկ հրաժարվել են, թե գումար են տվել՝ դրանով թերևս փորձելով ազատվել լրացուցիչ գլխացավանքից։
Մեր տեղեկություններով, հիմա ցանկանում են արագացված դատավարություն իրականացնել, որպեսզի տուժող ճանաչված գյուղապետներն ու հատկապես մարզպետները դատարան չգան և ստիպված չլինեն որոշ տհաճ հարցերի պատասխանել։ Իսկ արագացված դատավարության դիմաց հիմնական մեղադրյալին՝ Համլետ Ղազարյանին, խոստացել են կրճատել պատիժը։ Նա արդեն մի քանի անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար։
Իրեն հիմարեցնելու փաստն առավել ծանր է տարել Շիրակի նախկին մարզպետ, ոստիկանության գեներալ Աշոտ Գիզիրյանը, ով նախկինում զբաղեցրել է ոստիկանության 6-րդ վարչության պետի պաշտոնը։ Ոստիկանությունում երկարատև աշխատանքի փորձը նրան չի օգնել խուսափել խաբեությունից, երևի տասնամյակը չավարտած ինչ-որ մարդկանց հաջողվել է հիմարեցնել իրեն։
Մենք փորձեցինք նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից որոշ մանրամասներ պարզել։ Սակայն նա ևս իր գործընկերոջ օրինակով «սուխոյ ատկազ» կանգնեց։ «Ինձ հետ նրանք որևէ առնչություն չեն ունեցել։
Ես ընդհանրապես կապ չեմ ունեցել։ Երևի շփոթում եք։ Ես բանից անտեղյակ եմ։ Ես դրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել»,–ասաց մարզպետը։ Թերևս դատավարությունն ամեն հարց իր տեղը կդնի, եթե, իհարկե, արագացված կարգով չանցկացվի, և ճնշումներ չգործադրվեն դատավորի վրա;
Հրապարակ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.