Պենելոպա Կրուզը ծնվել է առևտրականի և վարսահարդարի ընտանիքում, սակայն ձեռք է բերել համաշխարհային անուն: Հմայիչ իսպանուհին, նախկին պարուհին և սրտեր գրավող հոլիվուդյան դերասանուհին շատ սիրավեպեր է ունեցել, որոնք միշտ եղել են քննարկումների առարկա:
Պենելոպան, ինչքան էլ զարմանալի է, կիսատ է թողել միջնակարգ կրթությունը, որպեսզի ամբողջովին նվիրվի բալետին: 10 տարի հաճախել է Իսպանիայի ազգային կոնսերվատորիա, իսկ հետո մեկնել է ԱՄՆ՝ 4 տարի սովորել պարարվեստ: Այնքան էլ հեշտ չի եղել սովորելը.«Պարի դասընթացների ժամանակ ես, կարծես, հաճույքի ազդեցության տակ լինեի: Երկու ժամ ընթացող պարապունքների ժամանակ զգում ես ֆիզիկական ցավ, սակայն ինձ դուր էր գալիս այդ ամենը, ես հիմա էլ մի փոքր կարոտում եմ պարը»,-հիշում է Պենելոպան:
Այնուհանդերձ, նա գերադասեց կինոարվեստը. «Ազատ ժամանակս տրամադրում էի ֆիլմ դիտելուն, և այդ պահերին զգում էի, որ ֆիլմն ինձ համար թմրանյութի պես մի բան է դառնում, նույնիսկ պարելիս փորձում էի ինչ-որ բան բեմադրեի: Ես այդ ժամանակ 11 տարեկան էի, և բոլորին հայտարարում էի, թե ցանկանում եմ դերասանուհի դառնալ, բայց դա կարծես այսպես էր հնչում. «Ես ուզում եմ թռչել Լուսին»,-պատմում է նա:
18 տարեկանում նրան առաջարկում են խաղալ «Հունական լաբիրինթոս» ֆիլմում: Կռուզը փորձում է ամբողջովին նվիրվել աշխատանքին, սակայն վախենում է արդյունքից: Զարմանալի չէ, որ նկարահանումներից հետո նա հայտնվում է հիվանդանոցում՝ նյարդային հյուծում ախտորոշմամբ: Ընդ որում, տարիքի և փորձի հետ հուզմունքը չի անցնում: Հարցազրույցներից մեկում Պենելոպան անկեղծացել է, թե յուրաքանչյուր նկարահանմանն անհանգստանում է ինչպես փոքրիկ աղջիկ. «Ինձ համար ամեն դեր կարծես առաջինը լինի: Ստիպված եմ լինում հանդես գալ այնպիսին, ինչպիսին չեմ եղել երբեք և ինձ մոտ վախ է առաջանում, թե ինձ կազատեն»:
Միայն թե, աշխատանքն ավելին է Պենելոպա Կրուզի համար, քան սովորական նյարդային ցնցում: Դերասանուհին նշում է. «Ես խենթանում եմ իմ աշխատանքի համար, ամեն անգամ, երբ նոր ծրագիր է սկսվում, ինձ թվում է, թե ես գնում եմ առաջին ժամադրության, հասկանում եք, ստամոքսումս ինչ-որ թիթեռնիկներ են թռչում և ես չեմ կարողանում զսպել էմոցիաներս»: Պենելոպա Կռուզի հաջողության պատմությունը չէր ձևավորվի առանց այդ հուզմունքի:
Այսպիսով, Պեի (այսպես են նրան անվանում իր հայրենակիցները) փորձը մեզ սովորեցնում է, որ պետք չէ կենտրոնանալ տղամարդ փնտրելու վրա: Կյանքում շատ հետաքրքրություններ կան, և քանի դեռ հարմար թեկնածու չկա, կարող ես որևէ զվարճալի բանով զբաղվել: Ժամանակը կգա և կհայտնվի այն մեկը, որը կհետաքրքվի այն ամենով, ինչը քեզ է հետաքրքրում. ահա այդպիսի ուշադրության կարժանանաս:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.