«Հետք»-ը հրապարակել է Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության վերաբերյալ հերթական սենսացիոն հոդվածը:
Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին.
- «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար,
- «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
- «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:
Ովքե՞ր են այս ընկերությունների բաժնետերերը: Սրանց մեջ առանցքային դերակատարում ունի «A.B.S. GLOBAL LIMITED»-ը, որին ամենամեծ գումարն է փոխանցվել: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրիպաշտոնական կայքի տվյալներով՝ «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերության բաժնետերերը չորս այլ ընկերություններ են:
Դրանք են՝
- «A.K. HOLDINGS LIMITED» — 1000 բաժնետոմս
- «BCB HOLDINGS LIMITED» — 1000 բաժնետոմս
- «STR EMERALD LIMITED» — 1400 բաժնետոմս
- «WLISPERA HOLDINGS LIMITED» — 6600 բաժնետոմս
A.B.S. GLOBAL LIMITED ընկերության բաժնետեր ընկերությունները:
Այստեղից երևում է, որ «A.B.S. GLOBAL LIMITED»-ի 66 տոկոս բաժնետերը «WLISPERA HOLDINGS LIMITED»-ն է: Ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի՝ «WLISPERA HOLDINGS LIMITED»-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը:
Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց մի քանի ամիս հետո Աշոտ Սուքիասյանն արդեն պատվիրակություններ էր բերում Հայաստան և կազմակերպում հանդիպումներ: Հենց այս հանդիպումից հետո է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը որոշել զարգացնել ադամանդագործությունը և Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն: Հենց այսպիսի տողեր կան «Ամերիաբանկի» կազմած բիզնես ծրագրում:
Անհասկանալի է, թե «Ամերիաբանկն» ինչպես է նման բիզնես ծրագրի առկայությամբ համաձայնել տրամադրել 12 մլն դոլարի վարկ: «Ամերիաբանկը» լռում է, մեր հարցերին չի պատասխանում ոչ բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ոչ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Փոխարենը բանկը հապճեպ փորձում է Փայլակ Հայրապետյանի գրավադրած գույքն իրացնել: Բանկին թվում է, որ այդ ճանապարհով կփակվի նաև վարկային այս պատմությունը:
Անհասկանալի է նաև, թե ինչու Փայլակ Հայրապետյանի փաստաբաններն առայսօր բանկի դեմ դատական հայց չեն ներկայացրել, քանի որ կեղծիքներ կան բանկի իսկ կազմած բիզնես ծրագրում: Ըստ երևույթին, այս վարկի համար ինչ-որ մեկը բանկում բարեխոսել է:
Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կարող են տալ իրավապահները: Աշոտ Սուքիասյանը միայն «Ամերիաբանկից» չէ, որ վարկ է վերցրել: Նա 4,5 մլն դոլար վարկ է ստացել նաև «Պրոմեթեյ» բանկից: Օֆշորային ընկերություններից փոխանցումներ կան նաև դեպի «Պրոմեթեյ» բանկ:
Ամբողջական հոդվածը առաջարկում ենք կարդալ այստեղ:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.