Երեկ, Էրեբունի թաղապետարանում մի կին խնդրում էր, որ իրեն, բացառության կարգով, նախապես տան «զրոյացված» կոչվող տեղեկանքը, որ դրանով աշխատավարձ ստանա ու հետո նոր վճարի առաջիկա 6 ամսվա հարկերը:
Բյուջեն լցնելուն միտված այս խայտառակ գործարքը մեկ ուրիշ երկրում մարդկանց ըմբոստացման կմղեր, բայց մեր ժողովուրդը մի հետաքրքիր ու անտրամաբանական համբերատարություն ունի, որն արդեն ընկալելի չէ:
Բանն այն է, որ կոնկրետ այս դեպքում Էրեբունի վարչական շրջանի ուսուցիչներից և մանկապարտզի աշխատակիցներից (ենթադրելի է, որ վարչական հիմնարկների բոլոր աշխատողներից ) պահանջում են մուծել մինչև 2013 թվականի դեկտեմբեր, (ասել է թե փակել տարին) կոմունալ ծախսերի՝ աղբի, հողի, գույքահարկի, մեքենայի գույքահարկի, վարձակալած տարածքների հարկերը: Դրանց անդորրագրերը թաղապետարան ներկայացնելուց հետո միայն, տարվա կտրվածքով պարտքեր չունենալու դեպքում՝ ստանալ «զրոյացման» տեղեկանք և միայն այդ տեղեկանքի առկայության դեպքում՝ ստանալ այս ամսվա աշխատավարձը:
«Մինչև տեղեկանք չներկայացվի աշխատավարձ չեն ստանա, իսկ ուսուցիչները կզրկվեն արձակուրդայինից». ասվել է, որ սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանն է:
«Հնարավոր է, չէ՞, որ ասենք մեքենան վաճառենք առաջիկա 6 ամիսների ընթացքում կամ, տունը, հողը վաճառենք, կամ մի գուցե մահանում ենք, ոնց կարելի է պարտադրել կոպեկներ ստացող մարդկանց 6 ամսվա հարկը նախապես վճարել, ինչ է թե՝ բյուջե են լցնում: Մարդիկ էլ խելոք տանում- մուծում են, ինչ անեն, հակառակ դեպքում աշխատավարձ չեն ստանա: Չեն էլ հավատում, որ բողոքելով ինչ որ բան կփոխվի, ու ամենավատը դա է»,- ասում էր թաղապետարանից իր աշխատավարձը խնդրող կինը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.