Վերահսկիչ պալատի վերջին խայտառակ բացահայտումներից հետո, թվում էր, թե գոնե համապատասխան միջոցներ կձեռնարկվեն երկիրը թալանողների հանդեպ, սակայն, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, սկսվեց ցինիկ բառախաղ, որի ողջ նպատակն է մեղմել կամ ի չիք դարձնել ամենաթողության ու թալանի, երկիրը սնանկացնելու գործընթացում մեղավորների կատարած հանցանքը: Եվ, զարմանալի է, որ պետական այրերը իրար հերթ չտալով սկսեցին զարմանալ կամ պաշտպանել հանցագործներին ու թալանչիներին: Հասարակության մեջ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի անունը կապվում է պետական բյուջեի «իրացման» և ատկատների հետ:
Պատահական չէ, որ նա շտապել է հայտարարել. «Բոլոր այն անձինք, այդ թվում` պաշտոնյաներ, կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր մեղավոր են չարաշահումների համար, օրենսդրության և համապատասխան փաստաթղթերի համաձայն պատասխանատվության են ենթարկվում»:
Նրա ելույթը կարելի է անվանել «ունայնության գոռոց», որովհետև այնպիսի տպավորություն ստացվեց, որ մեղավոր են Վերահսկիչ պալատի աշխատակիցները, որոնք բացահայտել են այդ թերությունները և պետական բյուջեի մսխումները, այլ ոչ թե այն կառույցների ղեկավարները, որոնք իրակացրել են այն:
«Չենք կարող համաձայնել այն կարծիքների և գնահատականների հետ, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում միջոցների լայնածավալ փոշիացում, և բյուջետային հիմնական գործընթացները իրականանում են մասշտաբային կոռուպցիոն դրսևորումներով: Ամենևին հնարավոր չէ հանգել նման գնահատականի նաև Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության տեքստից»,-ահա ինչպես է գնահատել իրավիճակը նա:
Ըստ Գևորգյանի, ոչ մի սարսափելի բան չկա և անհրաժեշտություն չկա քրեօրեն պատժելու մարդկանց, որոնք թալանում են այս փոքրիկ ու աղքատ պետությունը, որը կանգնած է պատերազմի շեմին: Մինչդեռ, Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո, առնվազն պետք է ազատվեին իրենց զբաղեցրած պաշտոնից տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց կատարածի գնահատականը պետք է տրվեր ՀՀ գլխավոր դատախազությունում, բայց նա գտնում է, որ այդ հարցը պետք է լուծվի ոչ թե իրավական հարթությունում, այլ պաշտոնյաների բյուրոկրատական լաբիրինթոսներում: Չնայած շատ պատգամավորներ իրավացիորեն գտնում են, որ առկա են հանցագործություններ, որոնք կարող են մեկնաբանվել քրեական օրենսգրքի առնվազն 15 հոդվածներով՝ իրենց հետ բերելով քրեական պատասխանատվության հիմնավորումներ:
Իհարկե, Արմեն Գևորգյանը ՀՀ ժողովրդի և պետականության հետ ոչ մի ընդհանրություն չունի, բացի նրանից, որ 90-ական թթ-ի սկզբին, երբ վճռվում էր Արցախյան պատերազմի ճակատագիրը, նա՝ որպես հազարավոր հայ երիտասարդներից մեկը, պետք է պաշտպաներ իր հողն հայրենի և ապրեր պատերազմին հատուկ զրկանքներով, սակայն երկրից հեռացած և պատերազմից հետո տաքուկ ու արտոնյալ պաշտոններում հայտնված սույն գործչի հետ է կապված ՀՀ պետական ապարատի ամենախայտառակ ու անհասկանալի անհաջողություններն ու խոշոր գումարների վատման օրինակները:
Հակակարկտային կայանները, որոնք կառուցվեցին վարկերով և ոչ մի արդյունք չտվեցին, մինչդեռ այդ գործընթացը գովերգում էր ու ղեկավարում նույն Արմենչիկ Գևորգյանը: Վերջերս էլ ֆինանսների նախարարության վերստուգիչ վարչությունը ստուգումներ է կատարել ՀՀ չորս մարզերում, որտեղ բացահայտվել են վառելիքի ու ազոտական պարարտանյութի մսխման և անօրինականությունների հսկայակակն չափեր, իսկ ո՞ւր էր տեղական ինքնակառավարման նախարարությունը, որի սրբազան պարտքն է՝ վերահսկել իր ենթակա մարմինների գործունեությունը:
Դատարկվող գյուղեր ու քաղաքներ, համայնքային ավերված ճանապարհներ, պետության ու պետականության նկատմամբ հավատի իսպառ կորուստ, մարզպետարանների պետական ֆինանսական միջոցների անհավասարաչափ ու անհասկանալի վատնումներ ու չարաշահումներ, թույլ ու անպատասխանատու գործունեություն, որը հատուկ է տեղական ինքնակառավարման նախարարությանը: Իսկ ամենասարսափելին, որ այս երկրի համար ոչինչ չարած մարդը Ազգային ժողովի ամբիոնից փորձում է պաշտպանել ու արդարացնել հանցագործներին ու գողերին, որոնք մտել են յուրաքանչյուրիս գրպանը և թալանել են մեր բոլորի ընտանեկան բյուջեն:
Այսպիսի հոգեբանությամբ և կոռուպցիոն ռիսկերի հովանավորությամբ՝ նա հավակնում է ԱԺ-ում կառավարությանը պաշտպանելու շնորհին:
Վոլոդյա Հովհաննիսյան
պատմաբան-հասարակագետ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.