Երևանի կենտրոնում տեղի է ունենում արտոնված հանրահավաք։ Ցուցարարները հայհոյելով իշխանություններին դուրս են եկել չարտոնված երթի։ Նրանց են մոտենում ոստիկանության «հրեշտակները», սակայն համաձայնության չեն գալիս ցուցարարների հետ։ Վերջիններս էլ հարձակվում են ոստիկանության զորքերի վրա և փորձում ճեղքել ոստիկանական պատը։ Ոստիկաններին հաջողվում է hետ մղել ցուցարարներին»։
Այսօր ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ Արզնիում ոստիկանական ուժերի զորավարժանք էր: Ներկա էր նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Զորավարժանքից հետո Գասպարյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադարձել 2008-ի Մարտի մեկի դեպքերին, օֆշորային սկանդալին, ինչպես նաև Գորիսի դեպքերին:
— Պարոն ոստիկանապետ, 2008-ին անհամաչա՞փ ուժ է կիրառվել, ոստիկանությունն իրեն մեղավոր համարո՞ւմ է:
— Ես չեմ կարող գնահատականներ տալ, որովհետև այդ միջոցառմանը չեմ մասնակցել, ես չեմ կառավարել, ես էլ Ձեզ նման եղել եմ հանդիսատեսի կարգավիճակում՝ անկախ ամեն ինչից, թե լրատվամիջոցներն ինչեր էին պատմում այն ժամանակ, դրանից հետո և իմ նշանակվելու ժամանակ իմ դերը Մարտի մեկի հետ կապված: Աստված ամեն մեկին իր արդարությամբ թող դատի:
— Պարոն ոստիկանապետ, ցուցարարները գոռում էին ազատություն, արդարություն: Մի՞թե ազատություն գոռացողների վրա կարելի է այդպիսի ուժ կիրառել:
— Պայմանական ազատություն, արդարություն գոռացողների վրա պայմանական ուժ է կիրառվել:
— Ձեր կարծիքը չենք լսել Գորիսի դեպքերի հետ կապված: Իհարկե, զինդատախազությունն է քննում գործը, սակայն իրավիճակը գնահատելով՝ Դուք Գյումրիում կարծես թե ինչ-որ քայլեր կատարեցիք՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ, Գորիսում, այդ տարածաշրջանում մտահոգություն կա, հնարավո՞ր է, որ հերթական այցը…
— Զեկուցեմ Ձեզ, որ միջոցառումներն իրականացվում են ամբողջ հանրապետության տարածքում: Ինչ վերաբերում է Գորիսի դեպքին, ես կարծում էի, որ բոլոր մեսիջները, որոնք ուղարկվեցին, հասանելի էին բոլորին:
— Շատ են հնչում նախկին մարզպետի պատասխանատվության կոչեր:
— Ես իրավասու չեմ, ես չեմ կարող այդպիսի հռետորական հարցերի պատասխանել: Գործը գտնվում է զինվորական դատախազություն վարույթում:
— Երեկ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Սուքիասյանի դեմ՝ մեկ տարի առաջ հարուցված գործով: Ինչո՞ւ է երեկ մեղադրանք առաջադրվել, եթե նրա գտնվելու վայրն այլևս անհայտ է:
— Ոչ մեկի գտնվելու վայրը մոլորակի վրա անհայտ չի կարող լինել: Գոնե մենք այս տարիներին ապացուցել ենք՝ Հայաստան ենք բերում «զբոսաշրջիկ» հանցագործներին: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում:
Մեկ տարին մի քիչ ավելի քիչ ժամանակ է եղել: Գրագրությունն այլ երկրների հետ շատ դժվար է եղել:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.