Այսօր «ՎԱՐԿԱԾ» ակումբում հյուրընկալված ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը տեղեկացրեց, որ 2013թ-ի առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության թվի աճ. այս տարի այն կազմել է 23 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12 դեպքով ավելի:
Գրանցված դեպքերից շուրջ 20-ը աղջիկների հետ են պատահել:
Ըստ նրա, դեպքերի ավելացումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. «Պատճառները տարբեր են. դրանցից են ծնողների կողմից անչափահասների նկատամբ հսկողության, դաստիարակության բացակայությունը, ծնողների կողմից ցուցաբերված անհետևողականությունը, նաև ինտերնետը»:
Արթուր Վարդանյանի տեղեկացմամբ, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարողները հիմնականում հանդիսանում են մայրերի ընկերները, խորթ հայրերը, կամ ովքեր հաճախ են մտնում-ելնում այդ ընտանիք:
Անչափահասների գործով բաժնի պետը հայտնեց, որ հիմնականում դեպքերը գրանցվում են Երևան քաղաքում, և սեռական ոտնձգության են ենթարկվում 13-14 տարեկան անչափահասները, իսկ ամենափոքրը՝ 9 տարեկանն է:
Արթուր Վարդանյանը տեղեկացրեց, որ այս տարի գրանցվել է մեկ դեպք, երբ անչափահասի նկատմամբ ոտնձգություն է իրականացրել մեկ այլ անչափահաս, իսկ նախորդ տարի գրանցվել է նման 3 դեպք:
Անդրադառնալով երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարողների հանդեպ կիրառված պատժամիջոցներին, Ոստիկանության գնդապետը նկատեց. «Այսօր էլ պատիժները մեղմ չեն, առավելագույն պատիժը մինչև 15 տարվա ազատազրկումն է: Երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարողները հնարավոր է նաև հարկադիր բուժման ենթարկվեն, իսկ կանխարգելման համար ոստիկանությունը անչափահասների շրջանում, դպրոցներում պրոֆիլակտիկ, կանխարգելիչ դասընթացներ է անցկացնում»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.12.2023 | 15:10
09.12.2023 | 14:10
09.12.2023 | 13:10
09.12.2023 | 12:10
09.12.2023 | 11:10
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.