Գիզի այգու շարժումը դեպի նոր հունավորում է առաջնորդում թուրք հասարակությանը՝ ոչ անպայման իշխանությունների կողմից պայմանաժամային ոճի որդեգրմամբ կամ ընդդիմության կիսաընդառաջումներով եւ շարժման վերածավալման միտումներով: Նոր հունավորումը ավելի վերաբերում է ցույց-հակացույց երեւույթին:
Եթե մինչ այժմ քաղաքացիական շարժում-իրավապահ մարմիններ հակադրության ձեւաչափը իրողապես աշխատում էր, շաբաթ օրվանից սկսյալ ոչ միայն Ստամբուլում, այլ նաեւ Անկարայում հակադրությունը արձանագրեց նոր տարողություն` իշխանամետ-ընդդիմադիր զանգվածներն իրար դեմ փողոց դուրս հանելու առումով:
Ցույց-հակացույցն արդեն տարբեր երկրներում նախադեպեր գրանցած երեւույթ է: Անշուշտ հակացույցը անպայման տարերայնականությամբ չի բացատրվում: Իշխանության պատվիրատուի հանգամանքը, հատկապես նման երկրների դեպքում, տեսանելի է դառնում դիպաշարի հետեւողների եւ վերլուծողների մոտ:
Հակացույցը միտում ունի նախ ներքին սպառման համար տպավորել մի քանի խավ: Նախ չկողմնորոշված զանգվածը, ցույցերին բազմապատիկ անգամ մարդաշատ հավաքներով ստվերի մեջ թողնելու բողոքողներին ու պահանջները եւ մտածել տալու շարժման ձախողության մասին: Երկրորդ, դարձյալ ներքին սպառման համար հոգեբանական ճնշում գործադրելու իշխանության դեմ հրապարակ իջած քաղաքացիների վրա: Իսկ արտաքին իմաստով, բնականաբար ներքին ալեկոծումները հրահրողներին վերահաշվարկներ պարտադրելու եւ, ընդհանրապես, հանրային կարծիքը կողմնորոշելու նպատակով:
Հակացույցը, սակայն, շարժման ահագնացումից մտահոգ իշխանություններն են ձեռնարկում։ Հակացույցը իշխանությունների կողմից գործադրելի առաջին միջոցներից չէ: Բայց երբ իրավապահ մարմինների ի գործ դրած ճնշումները, բռնությունները, եւ նույնիսկ բազմաթիվ վկայություններով արդեն հրապարակված ցուցարարների մոտ մաշկային այրվածքներ առաջացրած քիմիական նյութերի օգտագործումը, եւ այլ ուղղությամբ իշխանությունների հետ բանակցություններն ու պայմանաժամերն ակնկալված արդյունքի չեն հանգեցնում, գործում է հակացույցեր կազմակերպելու մեքենականությունը:
Հակացույցը, ուրեմն, մի որոշ հանգրվանի համար ոչ ցանկալի, այսուհանդերձ պարտադիր միջոց է, որ սեփական ժողովուրդը ճամբարների բաժանման է առաջնորդում ու բեւեռայնացնում:
Վարչապետ Էրդողանի պայմանաժամային վճռականությունը նախանշում է, որ իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել դիմել խստագույն միջոցների: Այլապես, վարչապետությունից դեպի նախագահություն ընթացող Էրդողանի հեղինակությունը, որը արդեն իսկ նժարի վրա է դրված, խիստ հարված կստանա: Հարվածը սակայն եթե մի կողմից պայմանաժամի անհետեւանքայնությամբ օդում կրակելու հեղինակազրկման է համազոր, մյուս կողմից սպանություն, վիրավորներ եւ քաղաքական բանտարկյալներ երեւույթը կարող է նույնքան, եթե ոչ ավելի հարված հասցնել նրա ժողովրդականությանը եւ միջազգային հեղինակությանը:
Վերադառնանք իշխանություն-ընդդիմություն կամ ցույց-հակացույց ձեւաչափին, դրա բերած հռետորականության աննախադեպ խստացմանը: Այնքան, որ վարչապետ Էրդողանը ցուցարարներին որակում էր արտաքին դավադրության ճարտարապետների գործակալներ, մինչ ընդդիմադիր գլխավոր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն վարչապետ Էրդողանին ամբաստանելուց հետո իբրեւ Թուրքիան սպանող, կատարվածը համարում էր ոճիր` մարդկության դեմ:
Ուրեմն, արտաքին ուժերի գործակալները ընդդեմ մարդկության դեմ ոճիր գործողներին: Ահավասիկ ցույց-հակացույցի ճամբարային բնակիչների բնութագրումները: Մարդկության դեմ ոճիրի ամբաստանությունը կարող էր լուսարձակի տակ չգալ, եթե այն հայտարարողը ընդդիմադիր գլխավոր կուսակցության առաջնորդը չլիներ։
Դիպաշարին հետեւող որևէ տրամաբանող, մինչ այժմ չորս զոհ խլած բռնամիջոցները մարդկության դեմ ոճիր դասակարգելու տեսակետին դժվար կհամաձայնի: Կհիշի սակայն անպայման, որ թուրքական իրարահաջորդ իշխանությունները մարդկության դեմ բազմաթիվ ոճիրներ են գործել։ Ոճիրներ, որոնց պատասխանատվությունը վերցնելու կոչեր չեն հնչում թուրքական երկու ճամբարներում:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.