Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հունիսի 15-ի համարում «Հայկական ժամանակ» օրաթերթը ոստիկանության հաշվին ինքնահաստատվելու հերթական անհաջող փորձն է արել: Արդեն իսկ ակնհայտ է, որ սույն, այսպես կոչված՝ լրատվամիջոցի հարձակումները ոստիկանության դեմ թիրախային և նույնիսկ անձնավորված են, ինչի համար օգտագործում են ցանկացած պատրվակ, իսկ չունենալու դեպքում՝ հորինում են:
Այս անգամ պատրվակը իրենց իսկ հրապարակումն է «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահին ծեծի ենթարկելու մասին և ոստիկանության պատասխանը այդ տեղեկատվության կապակցությամբ:
Ի գիտություն ընդունեք, որ ոստիկանությունն ուսումնասիրում է լրատվամիջոցների այդ կարգի ցանկացած հրապարակում, նույնիսկ՝ ձեր թերթինը: Այդ ուսումնասիրությունների ընթացքը հիմնականում չենք հրապարակայնացնում, և այս անգամ էլ պարզաբանում ենք ոչ թե ձեր, այլ ձեր ընթերցողների համար:
Նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի /քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները/ 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը:
Նշված «դեպքերը» թվարկված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում /տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերը/, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 181-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա:
Չնայած դրան՝ ոստիկանությունից փորձել են կապվել Սերգեյ Արզումանյանի հետ, իրենից տեղեկատվության իսկությունը ճշտելու համար, ինչը չի հաջողվել, և աշխատավայրից հայտնել են, որ նրա հետ կարելի կլինի խոսել միայն երկուշաբթի:
Սա՝ ուսումնասիրության գործընթացը, իսկ ձեզ մեկ անգամ ևս հորդորում ենք. եթե որոշել եք զբաղվել իրավական թեմաներով կամ լրագրողական հետաքննությամբ, բարի եղեք ուսումնասիրել օրենսդրությունը, գոնե տարրական գրագիտության մակարդակում:
Բայց այստեղ վտանգավորն անգիտությունը չէ, այլ՝ միտումնավորությունը. «ՀԺ»-ն ապատեղեկատվություն տարածելով՝ առիթը բաց չի թողնում իրականությունը սևացնելու համար: Իսկ երբ ստախոսությունը բացահայտվում է, «համեստորեն» լռում են: Ինքներդ ճշտեք՝ քանի անգամ են բացահայտվել ձեր հերյուրանքները, ու քանի անգամ կրկին չեք խորշել անցնել նույն արատավոր շրջանով:
Մենք մեր գործը գիտենք և գործառույթները կատարում ենք, ինչը ցանկանում ենք նաև ձեզ, իսկ եթե ձեր խնդիրը «գրավիչ» հոդվածով թերթը վաճառելի դարձնելն է, դիմեք մեզ՝ կօգնե՛նք: Հավատացեք, այդպես ավելի լավ է, քան չարամտությամբ ինքնաթունավորվելը: Գոնե մեկ անգամ համեմատե՞լ եք մեր և այլ երկրների վիճակագրությունը՝ «փողոցներից դիակներ հավաքելու» մասին ծանր ստախոսությունն այդպես հեշտությամբ «կրակելուց» առաջ: Հաստատ՝ չեք համեմատել, ու ձեզ պետք էլ չէ, որովհետև ձեզ բացարձակ չի հետաքրքրում ոչ լավը, ոչ վատը, ոչ ձեռքբերումը, ոչ կորուստը, ոչ ճիշտը, ոչ էլ սուտը. ձեր խնդիրը չարախոսելն ու մրոտելն է, և, անկեղծ ասած, ձեր այդ կարգի «հրապարակումներին» անդրադառնալն էլ անշնորհակալ գործ է, բայց ստիպված ենք, որովհետև չի կարելի թույլ տալ, որ դուք ու ձեր նմանները շարունակ թյուրիմացության մեջ գցեք հասարակությանը»:
- 15:10Տանջել է 9-ամյա դստերը, պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 11:10Մանվել Գրիգորյանն ու նրա կինը մեղավոր են ճանաչվել. պետբյուջե կբռնագանձվի շուրջ 2 մլրդ դրամ, 8 ավտոմեքենա
- 15:10Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը
- 15:1028-ամյա երիտասարդը մորից գումար է պահանջել, իսկ մերժում ստանալուց հետո հարձակվել մոր վրա, խլել պայուսակն ու հափշտակել զգալի չափերի գումար
- 11:10Ընտանեկան բռնության ենթարկված և Ինգուշեթիայից ՀՀ փախած Ֆաթիմա Զուրաբովայի ազդեցիկ հորեղբայրն արդյո՞ք հայ իրավապահների հետ կապեր ունի. քննչականը մանրամասներ է հայտնել
- 12:10Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է 3,5 միլիոն դրամ Tert.am-ում գրած մեկնաբանության համար
- 11:10Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ
- 15:10ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների մեջ հայտնաբերվել են թմրամիջոցներ. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում
- 15:10«Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք սիկ․․․ հետո». Ո՞րն է Արագած Ախոյանի կալանավորման հիմքը
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.