Թուրքիայում դաժանորեն սպանված ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացի և Գյումրու բնակչուհի Մայայի քույրը դատապարտում է Թուրքիայում իր քրոջ դաժան սպանությունը և դիմում է միջազգային հանրությանը՝ ասելով, որ թուրքական արդարադատությունը մեկ ժամվա դատաքննություն է իրականացրել և որոշել, որ քրոջը սպանողը պետք է մնա ազատության մեջ:
«Իմ քրոջը սպանել են, սպանելը քիչ է, գնդակահարել են, իսկ հանցագործը՝այս երեխաների հորեղբայրն է, նրա՝ ազգությամբ թուրք ամուսնու եղբայրը, ով ազատության մեջ է»:
Սպանված կնոջ կրտսեր քույրը պատմեց, որ ինքը ամուսնու և երեխաների հետ գնացել է Ստամբուլ՝ երեխաներին կնքելու մուսուլմանական օրենքներով և նրան սպանել են Թուրքիայում:
«Հավաքեց իր երեխաներին, գնաց՝ ուրախ, զվարթ իր մարդու հետ, իրանց մեքենայով, որ ենտեղ երեխու սունատը պտի անեին, այսինքն՝ մուսուլմանական կնունքը՝ ամսի 7-ին: Բայց ամսի 12-ին ինձ զանգեց իրա մարդը ասաց՝ քուրդ շատ վատ ա, արի հասի, ես ասի՝ուրեմն իրան սպանել եք, միանգամից իմացա, որ խփել են իրան: Չգիտեմ հիմա ասում են, որ ծիտիկ են ուզեցել խփել»,-պատմեց սպանված կնոջ քույրը:
«Ինքը ամուսնու հետ շատ ջերմ էր, բայց իրան ընդեղ չէին ընդունում, չէին սիրում, որովհետև Մայան շատ սիրուն էր, սիրուն էլ հագնվում էր, սաղ նախանձում էին. իրանց կնիկները նման չէին Մայային:
Ես ասում էի՝ մի գնա, որովհետև քեզ չեն սիրում, իրանց կնիկները քո նման չեն, սիրուն ես, լավն ես, մի գնա, չէր հավատում: Իրա մարդու խաթրի համար էր անում, ինչ անում էր մարդու խաթեր համար էր անում: Մարդու խաթեր իրանց կրոնը ընդունեց:
Դե ինքը որ ասում էր՝ ես գնում եմ ենտեղ, շատ են խոսում, ասում են՝ Էրլենիշլի սիրուն կնիկ ունես, սիրտս վախ ուներ, ինչից էր՝ չգիտեմ:
Ես որ թռա Ստամբուլ, ասացին, մարդը չի բողոքել ախպոր վրա և դատն էլ չկա, արդեն փակվելա, տվեցին ձեռքս, թե տար: Եղավ պրծավ դատ ու դատաստանը մեկ օրվա՝ մեկ ժամվա մեջ, տարան ու հետ բերին, ժամանակ է պետք ինձ, ես տեսնեմ ինչ է լինելու:
Իրանք գիտեին, որ մենք եզդի ենք, ու կարծում էին՝եզդին էլ նույն քուրդն է և ասում էին մենք քուրդ չենք, մենք մուսուլման չենք դառնա, իրա մարդը մուսուլման դարձրեց և հավատքն էլ ընդունեց քույրը, ասեմ, որ զոռեցին, չէ, ինքն իրա ցանկությամբ ու ուզելով դարձավ ամուսնու նման»:
Galatv.am
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.