Ստամբուլի եւ այլեւս նաեւ Անկարայի իրադրություններին (եթե դեռեւս չենք ուզում ընդհարումներ բառակապակցությունը օգտագործել բնութագրելու համար ներթուրքական իրավիճակը) հետեւելու ընթացքում աւելանում են մի քանի դիտակետեր։
Նախ, իհարկե, ցույցերի, բողոքների տեւողության երեույթը։ Եթե ցույցերի մոտ տարողության նոր մագլցումներ չեն արձանագրվում, այսուհանդերձ պետք է նկատել անպայման, որ դրանք շարունակվում են։ Իսկ զանգվածային բողոքի գործողությունների աւելի քան տասը օր տեւելը ենթադրում է շարժման հետեւանքայնությունը։ Տարերայնությունը արագ մակընթացություններին առընթեր արագ տեղատվություններ է ունենում։ Այս դեպքը հուշում է, որ իրադրությունների շարունակականությանը միտող նախադրյալներն արդեն զգալի են դառնում։
Ոճի փոփոխությունը եւս տեսանելի է շատ հստակ ձեւով։ Երկուստեք բնականաբար։ Եթե մի կողմից վարչապետ Էրդողանը վճռակամություն ցուցադրելու, անզիջողականության կոչերով հանդես գալու եւ պայմանաժամերով խոսելու վարքագծի դրսեւորումներ է ունենում ամեն առիթով, մյուս կողմից ցուցարարների մոտ նկատվում է բողոքի գործողությունների հարձակողապաշտություն, որը քաղաքական բառապաշարով բանաձեւվում է իբրեւ քաղաքացիական անհնազանդություն։ Բազմաթիւ են փաստերը զոհերի, վիրաւորների, հրկիզումների, քանդումների, ջրցան մեքենաների, արցունքաբեր ռումբերի եւ ուժի հետեւողական կիրառման։
Երկկողմանի խստացման երեւույթների դիմաց միջազգային արձագանքը նախ լրատվական առումով ի նպաստ ցուցարարների է։ Իսկ տեղեկատվական քաղաքականությունը, անշուշտ, պետական ներշնչումներ ունի։ Պարզ է. Միացյալ Նահանգներն արդեն կհասցնեին երկու հիմնական հայտարարություն կատարել Ստամբուլի ալեկոծումների մասին։ Ուղերձը ուղղված էր իշխանություններին, որոնց հանդուրժողական կոչ էր ուղղվում։ Այս բոլորը իհարկե բանաձեւված են դիւանագիտական ասելաձեւով. այսուհանդերձ հասկանալի է դառնում հիմնական ուղերձը, երբ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ անհանգստությամբ հետևում են տեղի ունեցող իրադարձություններին և վերստին ընդգծում է, որ պետք է հարգվի ժողովրդի ազատ արտահայտվելու իրաւունքը։
Արտաքին այս ներշնչումը, իր հայտարարողականության սահմաններում թեկուզ, ո՞րքան կարող է ազդել բնապահպանական, ձախակողմյան եւ ժողովրդավարացման պահանջներով Ստամբուլի հրապարակները գրաւած, քաղաքակիրթ բողոքի գործողություններից հետզհետե քաղաքացիական անհնազանդության վերածվող ամբոխի վրա, դեռեւս մնում է հստականալի։ Առնվազն սակայն պետք է մտածել շարժման տեւողության մասին համեմատություններ կատարելով տարբեր շրջանների, երկրների եւ Թուրքիայում կիրառված-կիրառվող գունաւոր հեղափոխությունների համար օգտագործված տեխնոլոգիաների միջեւ։ Թվում է երեւութապես գեթ, որ իբրեւ որդեգրված ոճ արաբական գարնանային հովերից աւելի գունաւոր հեղափոխության նմուշներ են ցուցադրվում։
Շրջանային մակարդակի վրա անպայման պետք է հայացքները ուղղել հարեւան Սիրիայի վրա, այնտեղ նկատելու ներկա հանգրվանի իրադարձությունների որոշ մի ուղղություն։ Ժնեւ 2-ի նախօրյակին եւ ներթուրքական ալեկոծումներին զուգահեռ «Հյուսիսի փոթորիկը» թափ է ստանում։
Հիմա հայկական առնչությունների մասին՝ իբրեւ անշրջանցելի դիտակետ։ Թուրքական մամուլը խոսում է բողոքի հիմնական այլ շարժառիթի մասին, որ դարձյալ հայկական ակունքներ ունի։ Թուրքական TRT տեղեկատվական համակարգի ռադիոյի շենքը եւս կառուցված է նախկին հայկական գերեզմանատան վրա։ Հայկական գերեզմանների ոչնչացման պետության օրոք կիրառած քաղաքականության նպատակները պարզ են։ Սա եւս ժխտողական համընդհանուր քաղաքականության հատկանշական երեւույթներից է։ Գերեզմանների ոչնչացումը պատահական չէ. սերունդները իրենց նախնիների կրոնական եւ ազգային պատկանելիության կարեւորագույն փաստերից մեկը կորցնում են այս ձեւով։ Հաւաքական հիշողության չեզոքացման պետական գործողություններից պարզ մի օրինակ է սա։ Իսկ խնդիրը ոչ միայն հայկական հետքերը ջնջելու պետական մտադրության մասին է խոսում, այլ սեփական պատմության հետ առերեսման խուսափման։
Պետական շենքերի, այգիների եւ դեռեւս բացահայտելի շատ կառույցների ակունքները այսօր զգալի են դառնում եւ խոսում բնաջնջման ենթարկված մի ինքնության մասին։ Հայկական կամ այլ ինքնությունների խնդիրների բարձրաձայնումը դեռեւս լսելի չէ։ Դա արդեն բոլորովին ուրիշ հարթություն կտեղափոխի շարժումը։ Թեեւ դա եւս կարող է աւելի ուշ, այլ հանգրվանում առնչվել Սպիտակ տան հաղորդագրությունում տեղ գտած կոչին թե՝ «պետք է հարգվի ժողովրդի ազատ արտահայտվելու իրաւունքը»:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.