«Երեկ ընկերոջս հետ գործով Թիֆլիսում էի, գնեցի 2 օգտագործված անվադողեր, երբ հասա Բագրատաշենի մաքսատան մոտ, թափքը բացեցի՝ ստուգման համար, մեր մաքսատան աշխատակիցները տեսան անվադողերը ու…» ,-«Հայկական Վարկած»-ի խմբագրությունում պատմեց Վարդան անունով քաղաքացին, որը չցանկացավ ավելին ասել իր մասին՝ պատճառաբանելով, թե պետական համակարգում է աշխատում և չի ուզում խնդիրներ ունենալ:
«Մաքսատան աշխատակիցներն ասացին, որ կիսամաշ անվադողեր չի թույլատրվում,- իր պատմությունը շարունակեց Վարդանը,- հարցրեցի որտե՞ղ է գրված , որ չի թույլատրվում, եթե կա այդպիսի օրենք, համապատասխան փաստաթուղթ ներկայացրեք, ասացին՝ շատ ես խոսում, պատերին գրված — փակցված է. գիշերով էինք գնացել՝ չէի նկատել, իրոք կար: Եկա քրքրեցի ինտերնետը, բայց մաքսայինի հետ կապված օրենքներում նման որոշում չկա, թե քաղաքացուն արգելվում է բերել կիսամաշ անվադողեր և տրամաբանությունն էլ անհասկանալի է, ես եմ ու գումար չունեմ նորը գնելու, ինձ դա էլ է ձեռք տալիս:
Շատ էլ չէր, ընդամենը 2 անվադող, սակայն թույլ չտվեցին, ասացին տար հետ՝ Վրաստանի սահմանի մոտ շպրտի, փաստաթղթերդ տամ: Ասացին, որ նորի դեպքում 4 հատ թույլ կտային, իսկ 5-րդը պետք է մաքսազերծվի: Ես սովորական ապրող մարդ եմ, մեր փողով մեկ հատը 8500 դրամ էր, նույնը՝ մեզ մոտ 18.000 դրամ է: Հարցրեցի, իսկ այդ ինչպե՞ս է ստացվում, որ չեք թողնում անցկացնել, բայց բոլոր վուլկանազիցիայի կետերում կիսամաշ անվադողեր կան, ասացին՝ գնա ղեկավարությանն ասա, մենք ի՞նչ անենք: Հետո, թե՝ մենք քո ձեռքից չենք վերցնում, տար հետ, հանձնի, փողը հետ վերցրու կամ գցի Դեբեդ գետը հետ արի: Ուրեմն ես պետք է նորից անձանգիրս կնքեմ, անցնեմ Վրաստանի սահմանը ու ասեմ, որ բերել եմ ձեր 2 անվադողը հետ տա՞մ: Ձեռքի հետ էլ խորհուրդ տվեցին թե՝տար մեր տերմինալում դիր, գնացի տերմինալ, դուռը բացեցին՝մեջը լիքը անվադողեր, ասացի, դե սենց հավաքում եք, հետո այլ ճանապարհով գնում է վաճառվելու չէ՞, մարդկանց ձեռքից կուլտուրական ձևով խլում եք: Շատ նորմալ բիզնես է, պատասխանեցին, թե՝ վառում ենք:
Ես տեղեկություններ ունեմ, որ սա շատ կոնկրետ բարձրաստիճան մեկի բիզնեսն է, որը վուլկանիզացիաներին մատակարարում է օգտագործված անվադողեր՝ ֆուռով են ներկրում: Ո՞վ գիտի, միգուցե մեզանից հավաքածներն են էլ են այդ բիզնեսի մաս կազմում»:
Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, այդ բիզնեսով զբաղվում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվտանգության պետը՝ Բագրատը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.