«Իմ երեխան և նրա հետ ևս 200 հայ, այդ թվում՝ հղի կանայք, երեխաներ, տարեցներ ու ապագա զինծառայողներ, բոլորը միասին «պլեն» են մնացել, «պլեն» բառի ուղիղ իմաստով՝ ռուսների և աբխազների ձեռքին, իսկ ՀՀ կառավարությունը, մեր արտգործնախարարությունը բացարձակապես անգործությամբ է զբաղված, չի կարող երաշխավորել անգամ իր քաղաքացու վերադարձը Հայաստան արդեն 4-5 ամիս»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց գյումրեցի Սիլվա Մարուքյանը, ով այսօր եկել էր ԳԱԼԱ հեռուստաընկերություն՝ ներկայացնելու, որ արդեն 5 ամիս իր որդին՝ Արկադի Մարուքյանը, գտնվում է Աբխազիայում, չունի մնալու տեղ, աշխատանք և ապրելու հնարավորություն, չունի նաև վերադարձի հնարավորություն:
«2012 թ-ին տղաս մեկնեց Սոչի՝ աշխատելու նպատակով, որովհետև մեզ մոտ գործ չկար: Սակայն այնտեղ էլ ինչ-ինչ պատճառներով աշխատանքի հարցը չլուծվեց, երեք ամիս Սոչիում է մնացել, հետո, որպեսզի կարողանա երկարացնել միգրացիոն քարտի ժամկետը, նորից անցել է Աբխազիա ու Աբխազիայում միգրացիոն քարտը փորձել է երկարացնել: Որից հետո Ռուսաստանը չի թողել ու մինչև հիմա էլ՝ արդեն 5 ամիս չի թողնում, որ Աբխազիայից մտնի Ռուսաստան: Լավ, մեզ Ռուսաստանը պետք չէ, տղաս գոնե կարողանա գալ Հայաստան, թող ճանապարհեն, գա Հայաստան, իսկ Հայաստան գալու ոչ մի ճանապարհ չկա, Վրաստանով ճանապարհ չկա, սահմանը փակ է, միակ ելքը Ռուսաստանից է դեպի Հայաստան, բայց ռուսական կողմը չի թողնում, արդեն 5-րդ ամիսն է՝ երեխան մնացել է Աբխազիայում: Դիմել ենք շատ պաշտոնյաների, Սոչիի իշխանություններին, Սոչիում ՀՀ հյուպատոսություն, ինչպես նաև՝ Մոսկվայում գտվող ՀՀ դեսպանատուն, իսկ ՀՀ ԱԳՆ արդեն 5-րդ ամիսն է՝ մեզ ամեն օր ասում են, որ մենք բանակցությունների մեջ ենք, հետաքրքրվում ենք, ամեն ինչ անում ենք, մեր քաղաքացիներին չենք թողնի: Բայց կոնկրետ իրանք ոչ մի բան էլ չեն արել, պոստին քնել են»,-ասաց գյումրեցի Սիլվա Մարուքյանը:
Տիկինը դժգոհեց նաև, որ որդին այնտեղ՝ Աբխազիայում, կեցության խնդիր ունի, չունի տուն, աշխատանք և Գյումրուց գումար են ուղարկում, որ կարողանա գոյատևել, մինչև ՀՀ իշխանությունները կազմակերպեն իրենց ժողովրդի վերադարձը:
«Հիմա այնտեղ ապրելու, աշխատելու խնդիր ունի, ոչ աշխատանք ունի, չունի նաև տուն, վարձով տուն է վերցրել, մենք ենք փող ուղարկում, որ ապրի: Ստեղից բանկով գումար ենք ուղարկում Սոչի, որ ստանան ու ուղարկեն իրեն:
Անձամբ ինձ ՀՀ ԱԳՆ-ից ասել են, որ միայն իմ որդին չէ, 200 հոգուց ավելի մարդ այդ կարգավիճակում է: Նրանց մեջ կա հղի կին, երեխա, զինակոչի ենթակա տղաներ կան, այդ ինֆորմացիան մեզ ԱԳՆ է տվել: ԱԳՆ ինձ ասում է, որ իբր մի բան էլ լավություն է արել՝ իմ տղային մտցրել են 8 ամիս առաջ դիմում տվածների ցուցակի մեջ, որ շուտ գա, բայց ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն, իմ որդին ներկա պահին «պլենի» կարգավիճակում է»:
ԳԱԼԱ-ն խնդրի մասին տեղեկություններ ճշտեց ԱԳՆ լրատվության ծառայությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ խնդիրը հայկական կողմից կախված չէ, այլ՝ ռուսական: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց հետևյալը.
«Սովորաբար այդ հարցերը մամուլի միջոցով չեն կարգավորվում: Եթե մարդիկ դիմել են ԱԳՆ, հաստատ ընթացք տրվել է: Հիմա կոնկրետ ես այդ տեղեկությանը չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ հյուպատոսական վարչությունը զբաղվում է նմանատիպ հարցերով: ԱԳՆ ձեռքը չէ, որ լուծի այդ խնդիրը: ԱԳՆ համապատասխանաբար պիտի դիմի ՌԴ գործընկերներին: Մենք չենք կարող լուծել: Դա նշանակում, է, որ չպիտի խախտեն օրենք, իսկ եթե խախտել են, պիտի փորձենք օժանդակել, բայց միայն մեզանից չի կախված: Միգրացիոն ժամկետի լրացումը օրենքի խախտում է, բայց նմանատիպ հարցերով զբաղվում է մեր հյուպատոսական վարչությունը: Զբաղվում ենք, բայց հստակ ժամկետներ չկան: Այնպես որ, քանի որ մեզանից կախված չէ, մենք հստակ ժամկետներ նշել չենք կարող»,-ասաց Տիգրան Բալայանը:
Galatv.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.