Այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ:
Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մահացել է , իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ըստ ֆոտոլրագրողի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիս են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խումբը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ:
Գորիս են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի (6-րդ վարչության սպեց նազ) աշխատակիցները:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներին Գորիսի բժշկակակն կենտրոնից ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխեցին Երևան:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է: Ըստ ֆոտոլրագրողի՝ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կեր ու խումի» է եղել», որին ի դեպ ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը և չգիտես մտքներով ինչ է անցել, եղբոր հետ «կոկոները տաքացրած» և զինված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն և առանց խոսք ու զրիցի՝ հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում մարզպետի մորաքրոջ թոռը հրազենային վնասվածք է ստացել, իսկ քաղաքապետի թեկնածուն և նրա եղբայրը, չտիրապետելով իրենց, շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է, իսկ ՊՆ սպան հրազենային վնասվածք է ստացել: Այդ պահին տանն են եղել նաև մարզպետի հարազատներից, ովքեր բարեբախտաբար չեն տուժել:
Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են:
Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ:
Տարեց գորիսեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ եղբայրների կողմից սա առաջին դեպքը չի և երբ նրանց «կոկոները տաքացած» է լինում, հրազեններով սկսում են «գյումրվա տրնգի պարել»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մարզպետ Ս. Խաչատրյանի հարևանի տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը և այդ կադրերը կօգնի քննչական մարմնին:
shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.