Երբ ես 6 տարեկան էի, ծնողներս ինձ առաջին անգամ տարան Մոսկվա և ցույց տվեցին Կարմիր հրապարակը: Ես անմիջապես նկատեցի, որ Երևանի Լենինի հրապարակը ավելի գեղեցիկ է, և ծնողներս ինձ հետ համաձայնեցին: Ասեմ, թե ինչը ինձ դուր չէր գալիս խորհրդային երկրի գլխավոր հրապարակում. Վասիլի Երանելիի տաճարի խայտաբղետ գույները, Լենինի դամբարանի հսկայական հերթը, ինչպես նաև թանգարանային նմուշ հանդիսացող կառափնարանը: Լինինի [Հանրապետության] հրապարակում այդ ամենը չկա` կա տուֆի ջերմությունը, կան շատրվաններ, կար Լենինի արձան, որը ոչ մեկին չէր խանգարում և հակառակը` որպես բարձրարվեստ գործ գեղեցկացնում էր հրապարակը: Սակայն ՀՀՇ-ի հեղափոխական թևը այդ արձանի մեջ «թշնամական գաղափարախոսություն» գտավ ու որոշեց այն քանդել: Բայց հեղափոխությունը վաղուց արդեն ավարտվել է, և այժմ շատ տրամաբանական է պահպանել, եթե ուզում եք` «պահածոյացնել» այն, ինչ վերաբերում է մեր պատմական հիշողությանը: Քաղաքացիական գիտակցության, պետական կարգի, տնտեսության, քաղաքականության մեջ, հավանաբար, պետք է հեղափոխություն, բայց Թումանյանը, Կոմիտասը, Թամանյանը «ռեմոնտի» և «մոդերնիզացիայի» կարիք չեն զգում: Հանրապետության հրապարակի վերաբերյալ քաղաքապետարանը ճարտարապետական մրցույթ է հայտարարել, և քանի որ այդ գործի նախաձեռնողը Նարեկ Սարգսյանն է, որը քաղաքաշինական շատ հարցերին տվել է առնվազն վիճելի լուծումներ, կասկածներն անխուսափելի են: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե Լենինի արձանի փոխարեն պետք է դրվի, ասենք, Գարեգին Նժդեհի արձանը, ապա խորհուրդ եմ տալիս չշտապել, վաղը իշխանության կգա մեկ այլ կուսակցություն, որը, բացառված չէ, շեղվելուց և տարոնականությունից հեռու կլինի և կորոշի այդ արձանն էլ քանդել: Եթե խնդիրը Կառավարության շենքի գլխին գմբեթ դնելն է, ապա դա ինձ հիշեցնում է Կոմիտասի «Լոռվա գութաներգին» փոփ երաժշտության նմուշ ավելացնելը: Վերջապես, հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայան կառուցելուց առաջ դարձյալ խորհուրդ եմ տալիս հետաքրքրվել, թե օրական քանի հոգի է օգտվում Ազատության հրապարակի տակի կայանից՝ անիմաստ ծախս էր: Հուսով եմ` ոչ մի հայ ճարտարապետի «տեսլականի» մեջ չի մտնում Հանրապետության հրապարակում որևէ շենք ձևափոխելը: Մենք առանց այդ էլ շատ բան անիմաստ քանդեցինք ու խեղաթյուրեցինք: Օրինակ` Երիտասարդական պալատը կամ «Դվին» հյուրանոցը:…Վերջում ևս մի հիշողություն: Տարիներ առաջ Երևանում էր հյուրընկալվում մեր հայրենակից Միքայել Տարիվերդիևը: Կոմպոզիտորը մեր հեռուստատեսությամբ մասնակցում էր մի հաղորդման, որտեղ կային նաև երաժիշտ-կատարողներ: Նրանցից մեկը կին էր, որը պարբերաբար մոտենում էր դաշնամուրին և վերադառնում սեղանի մոտ: Ամեն անգամ, երբ այդ կինը մոտենում էր սեղանին, Տարիվերդիևը վեր էր կենում և ուղղում կնոջ աթոռը: Քաղաքային մշակույթը, իմ կարծիքով, դա է: Ոչ թե երկնաքերերը:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.