«Ցավոք սրտի, ընդդիմությունը Հայաստանում շատ թույլ է: Այնինչ դա ցանկացած ժողովրդավարական պետության հիմքն է, և մենք մեծապես շահագրգռված ենք, որ ընդդիմությունը մեր երկրում կայանա»: Այս տեսակի խոսակցությունները մենք լսում ենք 1995 թվականից ի վեր, և նման «խիստ ժողովրդավարական» մտքերի հեղինակները, բնականաբար, օրվա իշխանություններն են: Փոքր-ինչ վերաձևակերպելով հայտնի ասույթը`կարելի է ասել, որ երբեք իշխանավորները այնքան երեսպաշտ չեն լինում, որքան ընտրություններից հետո: Բառիս բուն իմաստով ամեն գնով (վերջերս առավելապես «նյութական միջոցներով») ընտրություններում սեփական հաղթանակը ապահովելով` նրանք այնուհետև կոկորդիլոսի արցունքներ են թափում, թե՜ ախ, ինչ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա: Ընդդիմություն չունենալու այս պաշտոնական «ափսոսանքը» հակասության մեջ է մտնում այն խոստովանությունների հետ, որոնք off the record վարում են իշխանության ներկայացուցիչները: Ստորին` «թաղային» մակարդակով. «Բա մենք կթողԱնք, որ սրանք իմ թաղում ինչ-որ դվիժենիներ անեն` ստեղ մենք ենք ռուլիտ անում»: Ավելի բարձր` հանրապետական մակարդակով. «Աստված չանի, որ այսինչը դառնա գյուղապետ, քաղաքապետ կամ նախագահ` նա խոսացող է, իսկ մենք` գործ անող»: Դրանք, իհարկե, արդարացումներ են, որոնցով փորձում են քողարկել տնտեսական կամ քաղաքական լծակները կորցնելու տարրական վախը: Թերևս չարժե էլ լրջորեն բանավիճել նման «ոչ պաշտոնական» մտահոգությունների հետ, որովհետև մենք հնարավորություն չենք ունեցել էմպիրիկ ձևով ստուգելու այս պնդումների հավաստիությունը: Իշխանությունը Հայաստանում իբր փոխվել է միայն մի անգամ` 1998 թվականին, բայց ղեկը անցել է ոչ թե ընդդիմադիրներին, այլ հենց իշխանության մի մասին` վարչապետին և ուժային նախարարներին: Ճիշտ է, այդ «իշխանափոխության» արդյունքում պաշտոններ ստացան որոշ նախկին ընդդիմադիրներ` ԱԺՄ-ականներ և դաշնակցականներ, բայց ասել, թե դրա հետևանքով ինչ-որ բան տապալվեց կամ հակառակը` ինչ-որ բան ծաղկեց, հնարավոր չէ. մնաց պետական ինստիտուտների միևնույն` «գաղջ» կարգավիճակը: «Ռուլիտ անելու» ոճը չի փոխվել:18 տարի հնչող «պաշտոնական ափսոսանքների» շարքից է նաև հետևյալ պնդումը. «Ընդդիմությունը չհաղթեց, որովհետև չկարողացավ միավորվել»: Թեև այստեղ կա որոշակի ռացիոնալ հատիկ` ամբիցիաներն իրոք խանգարում են մեր բազմաթիվ ընդդիմադիր խմբերին, բայց, մեծ հաշվով, «միավորման» խնդիրը դնելը և այդ նպատակին չհասնելու դեպքում հիասթափվելը իշխանության խայծն է: Միավորվեն ընդդիմադիրները, թե չմիավորվեն, քննադատեն իրար, թե չքննադատեն`այդ ամենը որոշ երանգներ մտցնում է, բայց վերջնական արդյունքի վրա չի ազդում`այն պարագայում, երբ իշխանությունն ունի չոր` չթողԱլու տրամադրություն: Ընդդիմադիրների թերությունները, իհարկե, շատ են, բայց դրանք համեմատելի չեն իշխանությունների արատների հետ:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.