Բիզնես շրջանակներում լուրեր կան, որ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան վարկի դիմաց մնացել է հայաստանյան բանկերից մեկին: Հիշեցնենք, սույն թռչնաֆաբրիկան դեռ մոտ 2 տարի առաջ Աժ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Մաքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը վաճառեց «Դվին» կոնցեռնին, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է: Կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը մեր թղթակցի հարցին` ճի՞շտ է, որ «Լուսակերտը» վարկի դիմաց մնացել է բանկին, պատասխանել է. «Գիտեք, նախ, «Դվին» կոնցեռնին չի վաճառել Խաչիկ Մանուկյանը, բայց ինչքան գիտեմ, բանկին է մնացել: Հիմա ոնց որ թե վաճառել են արդեն»: Բայց դուք չէի՞ք գնել թռչնաֆաբրիկան, հարցին Սարգսյանը պատասխանել է. «Չէ, ես ուղղակի որ փորձ ունեի, մասնակցում էի կառավարմանը: Ֆաբրիկան, ես ինչքան գիտեմ, աշխատում է եւ լավ էլ աշխատելու է: Գնողների անունները չգիտեմ, որ ասեմ, բայց իմ հետ ոչ մի կապ չունի»: Ըստ փաստաթղթերի, «Լուսակերտը» գնել էր «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ԱՊԸ-ն, որի համասեփականատերը Ռ. Սարգսյանի դուստրն է` Գայանե Սարգսյանը: «Դվին»-ի մեջ է մտնում նաև «Գետամեջ» թռչնաֆաբրիկան, որի հետ կապված սկանդալն արդեն մի քանի ամիս է չի դադարում, դրա գործունեությունը կասեցված է, քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Գետամեջի» հավերի մեջ սալմոնելա էր հայտնաբերել: Նույն շրջանակներում լուրեր կան, որ «Գետամեջը» փորձում են սննկացնել, քանի որ այն ցանկանում է ձեռք բերել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատը: Ռ. Սարգսյանը երեկ մեր թղթակցին ասել է, թե դա չի համապատասխանում իրականությանը: Բայց ժամանակը կարծես այլ բան է ցույց տալու:
Հայկական ժամանակ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.