Եկեղեցին, որպես կառույց չպե՞տք է ունենա պարտավորություններ
Ով համբերեսցե՝ իսպառ նա կեցցե,
Սուրբ եկեղեցու ստամոքսը մեծ է,
Շատ երկրներ է կերել ու լափել,
Սակայն նա երբեք էլ չի կշտացել:
Անարդար գույքը, պետք է ձեզ ասել,
Միայն եկեղեցին կարող է մարսել:
Յոհանն Վոլֆգանգ Գյոթե
Թարգմանությամբ՝ Գևորգ Բարխուդարյանի
Գործ հանդես, 1898թ.
Եկեղեցուն տված վերոհիշյալ գնահատականի համար մեծահանճար գերմանացի բանաստեղծն արժանացել է իր ժամանակի կաթոլիկ կղերականների նզովքին (ANATHEMA), ինչի հետևանքով նա պիտի հետմահու հայտնվեր դժոխքում:
Սակայն այսօր փառաբանվում է նրա անունը՝ մարդկային քաղաքակրթությանը բերած հսկայական ավանդի և համաշխարհային գրականությանը թողած անուրանալի ժառանգության համար: Բանաստեղծի անվանն ուղղված նզովքը պատճառաբանված էր նրանով, որ Վեյմարի նահանգապետ Գյոթեն եկեղեցուց պահանջում էր գալ հարկային դաշտ և վճարել «Կայսերին՝ կայսեր պարտքը, քանզի, ըստ էության, եկեղեցու սպասավորը նույնպես մահկանացու է և երկրի բնակիչ, ուստի, նաև որպես եկամուտ ստացող՝ հարկատու: Հիրավի, երբ քննական հայացք ենք գցում մեր Սահմանադրությամբ պետությունից անջատված և իբրև անկախ հաստատություն գործող Հայ Առաքելական եկեղեցու գործառույթներին, զարմանում ենք, թե ինչու է վերջինս ազատված հարկային պարտավորություններից՝ արտոնյալ դասի իրավունքով: Այն դեպքում, երբ նա գործուն կառույց է, և տիրապետում է բավականին կայուն, ու ոչ փոքր դրամական հոսքերի:
Եկեղեցին ջայլամի քաղաքականություն է վարում
Ընդունված չէ քննադատել եկեղեցին, սակայն այն կառույց է, որից վաղուց նեխահոտ է գալիս: Այստեղ կատարվում են բաներ, որ՝ տեղեկանալով մանրամասներին, բարեպաշտ քաղաքացին կսարսափեր: Իհարկե, աշխարհում իր երկրավոր կյանքն ապրող որևէ մահկանացու ապահովագրված չէ մեղքից: Դեռևս իմաստասեր Հովհան Ոսկեբերանը, քննելով առաքյալների վարքը, արդարացիորեն նկատել է. «Պողոս, Պողոս, բայցևայնպես մարդ էր նա»: Այսինքն՝ միս և արյուն էր իբրև մարդ Աստծո, ուրեմն, նաև գործող անձ՝ իր բոլոր մարդկային պարտականություններով.
Առաջին փասրիսեցիները հենց հոգևորականներն են, որոնք սրբի լուսապսակով սատանային վայել գործեր են կատարում: Դժվար է դատելը , քանի որ Աստված ասում է մի դատիր, սակայն եկեղեցու բարձրագույն իշխանությունը, որ կոչված է պահպանելու իր կառույցի բարոյական նկարագիրը, գերադասում է գլուխը ջայլամի պես թաքցնել, քան մաքրել եկեղեցին, իսկ դա իր պատճառն ունի՝ «Ով անմեղ է, թող առաջինը քարը վերցնի»: Ու այստեղ ծաղկում է այլասերվածությունը, անբարոյականությունը, շուրջը բամբասող ու կեղծավոր, անբան մարդկանց խրախճանք է: Բացառություններ իհարկե կան, սակայն մորթապաշտ ու անբարո հոգևորականների առատությունը ֆոնը փոխում է:
Եկեղեցին չի հավատում իր գործին ու չի կարող ստիպել դա անել ուրիշին
Վերջերս շահագործման հանձնվեց (բառիս բուն իմաստով) Աբովյանի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը կառուցվել է մեծահարուստ Ծառուկյան ընտանիքի ծախքով: Այս առիթով՝ շնորհակալություն բարերարին, ճարտարապետին և կառուցող դասի մնացյալներին:
Պատմական ճշմարտություն է, որ այն երկրում, ուր տիրում է սոցիալական անարդարությունը, ծաղկում են եկեղեցաշինությունն ու պոռնկությունը: Եկեղեցիներ կառուցում են, որպեսզի նրանցում աղոթող հոգով արդարները Տիրոջից ողորմածություն հայցեն մեղավոր հոգիների փրկության համար: Ինչևիցե, սույն եկեղեցու բացման օրը հրավիրյալի կարգավիճակով տաճար մտնելու իրավունք էր վերապահված բացառապես պետական գործիչներին՝ սկսած հանրապետության երկրորդ և երրորդ աթեիստ նախագահներից, մինչև ոչ հեռու անցյալում իրենց ազնիվ կոմունիստ ձևացնող սրիկաները: Բնականաբար, այս ծեսից պիտի բացակայեր առաջին նախագահը, քանզի տվյալ դեպքում էլ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Ի վերջո՝ մշտապես գործում է հայր Քրոնոսի սահմանած կարգը:
Ավագ սեղանի առաջ կանգնածների շարքում իր պատվավոր տեղն էր զբաղեցնում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս կինը, այժմ էլ, քուն թե հարթմնի չի խորշում կոմերիտականի հուշերով զարդարել իր կենսագրությունը: Չէ՞ որ հենց նա՝ ՀԽՍՀ կոմերիտմիության երբեմնի առաջին քարտուղար Հրանուշ Հակոբյանը խորհրդային տարիներին հայտնի էր որպես եկեղեցադավ գործիչ: Եկեղեցական տոների նախօրեին նա իր աշխատասենյակ էր հրավիրում ՀԼԿԵՄ շրջկոմների քարտուղարներին և հանձնարարում շրջել եկեղեցիներում՝ այնտեղ կոմերիտականներ և դպրոցականներ հայտնաբերելու: Եվ, եթե այդպիսիք հայտնաբերվում էին, ապա նրանք հեռացվում էին դպրոցից, իսկ նրանց ծնողները ազատվում էին իրենց զբաղեցրած պաշտոններից:
Փորձենք վերոնշյալ վերադաս հաճախորդների շարքը համալրել Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի և նմանների դիմանկարներով, ուրեմն՝ ամբողջական կներկայանա նորօրյա «սրբերի» պատկերասրահը:
Աբովյանի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողակարգը ղեկավարվում էր Գարեգին Բ կաթողիկոսը, ում կարգադրությամբ անգամ հանգուցյալների հոգեհանգստյան կարգը տարբերակվում է ըստ եկեղեցիների նախապատվության:
Տարբերակվում է, ըստ անձի կարևորության, եթե Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ գտնվող տներից մեկի բնակիչը մեռնի, ապա նրա հոգեհանգիստը կկատարեն Նորագավիթի կամ մեկ այլ «երկրորդական» համարվող եկեղեցում, բայց ոչ Կոնդի եկեղեցում, որի բակում մեծացել է տվյալ հանգուցյալը: Երբ տեսնում ենք այս խայտառակ վերաբերմունքը, ակամա հիշում ենք Ֆրիկի գանգատը քահանաներից, որոնք.
«Աղքատ մեռելե խռովին,
Հարուստի տուն կժողովին,
Արանց մեծարք վազում տներ,
Ղասաբխանի լոթի շներ»:
Եկեղեցին Աստծու բնակարանն է, որտեղից մի օր Հիսուսը դուրս վռնդեց փարիսեցիներին, այդ օրը էլի է գալու…
Մերուժան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.