Հայ վերլուծական մտքի թռիչքները հիրավի տպավորիչ են` մեր մեկնաբանները կարողանում են կապել Հայաստանում կատարվող բոլոր իրադարձությունները և հարմարեցնել դրանք սեփական տեսություններին: Ընդհանրապես, աոանց մեծ ճիգերի ամեն ինչ կարելի է բխեցնել ամեն ինչից: Վերցնենք ցանկացած երկու իրադարձություն: Օրինակ` այս շաբաթ Հայաստանում կրկին կարկուտ է տեղացել, իսկ Բոլոնիայի համալսարանում հայտնաբերվել է հրեաների սուրբ գրբի` Թորայի հնագույն օրինակներից մեկը: Ուզո՞ւմ եք իրար հետ կապեմ այդ երկու տեղեկատվությունները: Քանի որ հրեաների սուրբ գրքերում գրված է, որ իրենց ազգը պետք է տիրի ամբողջ աշխարհին, հրեաները դա անում են ուրիշ ազգերի, մասնավորապես, թուրքերի միջոցով: Եվ ահա, Թորայի պահանջներին համապատասխան, նրանք հրահանգել են թուրքերին, որպեսզի վերջիններս կարկտային ամպերը քշեն դեպի Հայաստան, ինչի հետևանքով էլ մեզ մոտ կարկուտ եկավ: Ինձ թվում է` այս իմ «վերլուծությունը» լիովին տեղավորվում է Հայաստանում «մասոն բռնողների» տրամաբանության մեջ: Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին չի մասնակցել Բիշքեկում կայացած ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Թե ներկայիս, թե նախորդ նախագահները, թե այլ պետությունների ղեկավարներ այս կամ այն պատճառով երբեմն չեն մասնակցում նման միջոցառումների: Որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական ինֆորմացիա այն մասին, որ դա դեմարշ է կամ բոյկոտ` ի պատասխան գազի զնի բարձրացման, չկա: Մանավանդ, որ թե նախագահը և թե լրահոսին հետևող ՀՀ մնացած քաղաքացիները առնվազն մեկ տարի առաջ գիտեին, որ գազը թանկանալու է: Իսկ բոյկոտի և դեմարշի վարկածի դեմ վկայում է թերևս այն, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Մինսկ`մասնակցելու ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի նիստին: Բայց ոչ: Սկզբում վերլուծաբանները գալիս են այն միանշանակ եզրակացության, որ Սերժ Սարգսյանը բոյկոտում է ՀԱՊԿ-ը, իսկ հետո ավելի խորանում` բոյկոտի վարկածը հորինել է հենց իշխանությունը` նախագահի վարկանիշը բարձրացնելու նպատակով: Եվ այստեղ այդ տեսության հեղինակներին օգնության է գալիս Ուելսի արքայազն Չարզլը, որը նույն ժամանակահատվածում եկել է Հայաստան: Դե, գիտեք` աշխարհի ամենաազդեցիկ մասոնական օթյակը Լոնդոնում է` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ուրեմն, ըստ վերլուծաբանների, Հայաստանը երես է թեքել իր ռազմավարական դաշնակցից և մասոնների դրդմամբ կոդմնորոշվում է դեպի Արևմուտք: Ուղղակի հիշեցնեմ աոավել խորաթափանց վերլուծաբաններին, որ թագավորական ընտանիքը թեև շատ մեծ հարգանք է վայելում Անգլիայամ, սակայն ոչ մի գործնական իշխանության չունի և զբաղվում է հիմնականում բարեգործական, հումանիտար ծրագրերով: Հենց այդպիսի ծրագիր է Չարլզը իրականացնում Երևանում` առօրյա քաղաքականության հետ այդ ամենը անմիջական կապ չունի: Բայց եթե ուզում եք, ես մի շարք եզրահանգումներով կարող եմ «ապացուցել», որ արքայազն Չարլզը իրականում կիրգիզ է և Հայաստան է եկել Բիշքեկից:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.