Գիտական ու մշակութային մի շարք ոլորտներում ունեցած ներդրումների այսօր 22 գործիչներ արժանացան ՀՀ նախագահի 2012թ. մրցանակին, որոնցից 4-ը երիտասարդական մրցանակներ էին:
Մինչ մրցանակների հանձնումը ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նշեց, որ մրցանակների ու պարգևների հանձնումը ՀՀ նախագահի ամենահաճելի պարտականություններից մեկն է: «Միամտություն կլիներ կարծել, թե բոլոր ստեղծագործողները միանշանակորեն համաձայնվում են հանձնաժողովի որոշման հետ, բայց այդպես էլ, երևի թե, պետք է լիներ: Կոչ եմ անում բոլոր ստեղծագործողներին լինել համբերատար, հանդուրժողական, և ես համոզված եմ, որ լավագույն ստեղծագործությունները, եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի կարժանանան հանձնաժողովի գնահատանքին»,- ասաց նա և համոզմունք հայտնեց, որ դահլիճում հավաքված են լավագույններից լավագույնները:
Նախագահը հատուկ անդրադարձավ մրցանակակիրներից գեղանկարիչ Հակոբ Հակոբյանին, ով հետմահու արժանացավ մրցանակի: Սերժ Սարգսյանը նշեց, որ մեծ նկարչի տաղանդը և խորը, ոչ ցուցադրական հայրենասիրությունը նրան բերեցին վարպետի կոչման, որը շնորհում է հենց ժողովուրդը:
Նախագահը անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունեցողներին և նշեց, որ մրցանակի է արժանանում հայագետ, ցեղասպանագետ, ազգությամբ գերմանացի Թեսա Հոֆմանը և Սփյուռքի կարևորագույն հաստատություններից մեկը՝ «Զորյան ինստիտուտը»: «Ի դեմս տիկին Հոֆմանի, մենք ճանաչում են եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար: «Զորյան ինստիտուտի» աշխատանքում արտացոլվել է հայոց սփյուռքի բյուրեղացած ոգին»,- ասաց նա:
Նախագահը ընդգծեց, որ մրցանակների միջոցով ոչ միայն երախտագիտություն է հայտնում, այլև հորդորում՝ անել ավելին:
«Զորյան ինստիտուտի» տնօրեն Գուրգեն Սարգսյանը նշեց, որ հարևան երկրների միջև խաղաղություն հաստատելու համար պետք է պատմության միասնական եզրեր գտնել, ինչը կարող է բերել երկխոսության, ցեղասպանության ճանաչման և հաշտեցման:
«Զորյան ինստիտուտը փորձում է բացահայտել 1915-ի կատարվածը, թարգմանում ու հրապարակում է հայկական ու թուրքական փաստաթղթերը: Մենք հավատացած ենք, որ միայն թուրք հասարակությանը լուսավորելու շնորհիվ, կարելի է հասնել պատմական ճշմարտության: Այդ իդեալական միջոցն է կանխարգելելու մնացած ոճրագործությունների կրկնումը: Մեր ինստիտուտը պատրաստ է ներկայացնել իր տեսլականը և ռազմավարությունը այստեղ՝ Հայաստանում»,- ասաց նա:
Ելույթ ունեցավ նաև ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը և նշեց, որ հայերի աննահանջ պահանջները ներշնչում են ոչ միայն իրեն, այլ նաև սփյուռքի հայ սերունդներին: Նա ընդգծեց, որ հայ ազգի ներդրումը ցեղասպանությունների կանխարգելման մեջ հնարավոր չէ չգնահատել: «Ես հույս եմ հայտնում, որ գերմանական կառավարությունը օրենսդիր մարմինը, վերջապես, կձևակերպի օրենսդրական հստակ կարծիք, 1.5 մլն հայերի ու կես միլիոն արամալեզու քրիստոնյաների ոչնչացման հետ կապված 100-րդ տարելիցին ընդառաջ»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ նախագահի մրցանակների հովանավորն է Պողոսյան հիմնադրամը:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.