Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:
Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Նոր Նորքի ոստիկանապետ Սամվել Խմելյանի, ինչպես նաև քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի, նույն քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հրաչ Ղազարյանի ու ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած անձիք Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն է և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: Օպերատիվ քննչական խումբը պարզում է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից:
Դեպքի վայրում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը հայտնաբերում է որսորդական հրացանից կրակված 2 պարկուճ, արյան հետքեր և արյունոտված սրբիչ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էին 2-րդ բաժանմունքի պետ Հրաչ Ղազարյանը և նույն քննչական բաժնի քննիչ Հակոբ Պետրոսյանը:
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները: Հանցագործությունը բացահայտելու նպատակով ստեղծվում են օպերատիվ քննչական խմբեր, քանի որ դեպքի վայրում բնակվողները հայտարարում են, որ ոչ մի աղմուկ և կրակոցի ձայն չեն լսել, սակայն ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները մինչև լուսաբաց պարզում են իրականությունը ու Աբովյան քաղաքից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ 28-ամյա Գևորգ Հակոբյանին և 25-ամյա Հովիկ Հակոբյանին:
Սկզբում եղբայրները հերքում էին, որ իրենք եղել են նշված փողոցում, սակայն հետո՝ փաստերի ճնշման տակ, խոստովանում են ու Նոր Նորքի քննչական բաժնի քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Հակոբյանը ներկայացնում է նաև որսորդական հրացանը, որով կրակոցներ էր արձակել վիրավորների ուղությամբ: Գ. Հակոբյանը Նոր Նորքի ոստիկաններին է ներկայացրել արդեն որսորդական հրացանը, որը նա թաքցրել էր Նոր Նորքի վարչական շրջանում ապրող իր աներոջը պատկանող Սաֆարյան 16 շենքի դիմացի ավտոտնակում:
Քննիչ Հ. Պետրոսյանի կողմից հրացանն առգրավվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով, Հովիկ Հակոբյանը աշխատում է «Գոլդեն Գլաս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գևորգ Հակոբյանը՝ «Կլեոպատրա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, ինչպես նաև՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Երևանի քիմիադեղական գործարանի գլխավոր հաշվապահ:
Նշված ընկերությունները պատկանում են Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հնարավոր է՝ քննության ընթացքում քրեական հոդվածները վերաորակվեն, անգամ հարուցվի քր.գործ՝ 2 և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով:
Հանցագործությունը ծագել է կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վեճի պատճառով: Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են նաև Hyundai Sonata մակնիշի 22 PP 303 համարանիշի և Лада Приора մակնիշի 303 PP 22 համարանիշի ավտոմեքենաները, որոնք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
shamshyan.com
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.