Օրը մի քանի անգամ, մենք մեր համակարգիչները ռեստարտ ենք անում՝ դրանց գործունեության բնականոնությունը վերականգնելու համար:
ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում է, որ մեր քաղաքական համակարգն ևս ռեստարտի անհրաժեշտություն ունի:
Անշուշտ, դրական է, որ դաշնակցական գործիչն ինքնաքննադատաբար խոստովանում է, որ քաղաքական համակարգը «կախված» վիճակում է ու դեղատոմս է առաջարկում:
Խնդիրն այն է, սակայն, որ համակարգիչները տարեկան մեկ-երկու անգամ ֆորմատ ենք անում՝ դրանց բացարձակ անաշխատունակության վտանգը կանխելու համար:
Ես կարծում եմ, որ մեր քաղաքական համակարգն այնպիսի վիճակում է, որ նրան ռեստարտը չի փրկի՝ ֆորմատ է պետք:
Ֆորմատի արդյունքում, իհարկե, որոշ բաներ կջնջվեն, նոր ծրագրեր ու հակավիրուսային համակարգեր են պետք:
Բայց հենց այդ էլ պետք է մեր քաղաքական համակարգին, որովհետև այն իսկապես ենթարկվել է անբուժելի վիրուսների հարձակման:
Ֆորմատն, օրինակ, իշխանությանը կարող է ձերբազատել օլիգարխիկ բաղկացուցիչից և նրան տալ դեմք, որն ավելի մարդկային է:
Ֆորմատը ՀԱԿ-ին կարող է ձերբազատել ԲՀԿ-ի քսակին տիրանալու գայթակղությունից ու նրան վերադարձնել իրական քաղաքականություն:
Ֆորմատը ԲՀԿ-ին կհամոզի, որ ներկա ձևաչափով ինքը քաղաքական դաշտում անելիք չունի:
Ֆորմատը կօգնի, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա զանազանել իրականն առասպելականից, ծիսականը՝ քաղաքականից:
Ֆորմատի օգնությամբ՝ ՀՅԴ-ն միգուցե դառնա սոցիալիստական կուսակցություն՝ վերադառնալով իր կուսական արմատներին:
Ֆորմատը պետք է նաև Արթուր Բաղդասարյանին և ՕԵԿ-ին՝ հասկանալու համար, որ իրենց համար՝ իշխանության մեծահոգության ժամանակներն անցել են:
Մի խոսքով՝ պատրաստվենք համազգային ֆորմատի:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.