Վաղը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նախատեսված է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Այսօր պարզ դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը չի մասնակցելու:
ՀԱՊԿ բիշքեկյան նախատեսված մյուս հանդիպումներին Հայաստանը ներկայացնում են ԱԳ և ՊՆ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը ու ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ընդ որում, ուշագրավ է, որ նախագահի մամուլի քարտուղարը նախագահի Բիշքեկ չմեկնելը հիմնավորել է՝ ոչ թե նրա ծանրաբեռնվածությամբ կամ Առաջին հանրապետության տարեդարձի տոնով, այլ պարզապես ասել է, որ նման հանդիպում Սարգսյանի օրակարգում չկա:
Ակնհայտորեն՝ սա Ռուսաստանին ուղղված դեմարշ է. Սարգսյանը չի ուզում հանդիպել Պուտինին:
Ըստ ամենայնի՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա է ճգնաժամ, որը դրսևորվեց թե՛ Մոսկվայի գազային քաղաքականության մեջ, և թե՛ ռուս-ադրբեջանական վերջին մերձեցման միտումներում:
Կարծես թե՝ հիմնազուրկ չեն այն պնդումները, թե Կրեմլին չեն գոհացնում եվրաինտեգրման ուղղությամբ Հայսատանի իշխանության կատարած քայլերը:
Ըստ ամենայնի՝ Հայաստանը չի ուզում առևտրի մեջ մտնել, հետևաբար՝ նոր զիջումներ անել Մոսկվային:
Համենայն դեպս՝ սա է Սարգսյանի դեմարշի տրամաբանական բացատրությունը:
Դժվարանում եմ պնդել, թե արդյո՞ք եվրաինտեգրացիան Սերժ Սարգսյանի պարագայում արժեհամակարգի դրսևորում է, կամ հետևողական քաղաքականություն:
Ենթադրվում է, որ դա նույնպես թելադրվում է իշխանության կայունությունը պահպանելու հրամայականով:
Բայց փաստ է, որ այս պահին, գոնե այս հարցում, Սարգսյանի և պետության շահերը համընկնում են:
Այլ խոսքով՝ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան և Ռուսաստանից կախվածության թուլացումը՝ միակ երաշխիքն է, որով հնարավոր է Հայաստանի ինքնիշխանությունը զերծ պահել կայսերապաշտական նոր ոտնձգություններից:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.