Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են քննվել Հրանուշ Խառատյանը, Դավիթ Սանասարյանը և Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի դատական գործերը: Նշված 3 քաղաքացիական գործերն էլ բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին են:
Ի դեպ այս 3 գործերը դատարան վարույթ են ընդունվել 2012թ. հոկտեմբերի 10-ին և առ այսօր գտնվում են դատաքննության փուլում:
Մասնավորապես՝ Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով հայցվորը պահանջում է իրեն հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ զրպարտությունը հերքել, իսկ թե ինչ միջոցով՝ հայցվորի ներկայացուցիչը թողել է դատարանի հայեցողությանը:
Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին դատական հայց է ներկայացել ընդդեմ Հրանուշ Խառատյանի:
Պատասխանողի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանի խոսքով՝ հայցի առարկան հետևյալն է. «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ գործն արդեն դատարանում է եղել Հրանուշ Խառատյանը հարցազրույցի ժամանակ Ռուբեն Հայրապետյանին ուղղված արտահայտություն է արել, ասելով. «Ռուբեն Հայրապետյան, մարդ եղիր, գնա դատարան ցուցմունք տուր, այլապես նա առնետի պես փախչում է»:
Հայրապետյանին խոցել է այս արտահայտությունը և բացի հրապարակայնորեն ներողություն խնդրելուց, 1 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել: Այսինքն՝ Հայրապետյանն իրեն ուղղված վիրավորանքը գնահատել է 1մլն դրամ:
Այս գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել 2012թ. դեկտեմբերի 13-ին և այժմ գտնվում է դատաքննության փուլում: Մինչև այս պահը ո՛չ Հայրապետյանը և ո՛չ էլ նրա ներկայացուցիչը նիստերին չեն մասնակցել:
Հաջորդ գործը Դավիթ Սանասարյան ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի է, այս գործով ևս Ռ. Հայրապետյանը և նրա ներկայացուցիչը նիստերին չեն մասնակցում, այդ իսկ պատճառով, մարտի 21-ի դատական նիստին, դատարանը որոշեց պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին` ներկայանալ նիստերին:
Պետք է նշենք, որ դատարանի պարտավորեցումը չօգնեց՝ նրանք այդպես էլ չներկայացան նշանակված նիստին, որի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը, հանդես է եկել միջնորդությամբ` հայտարարելով, որ եթե Ռուբեն Հայրապետյանը հաջորդ դատական նիստին ևս չներկայանա և բացատրություն կամ ցուցմունք չտա, ապա ըստ էության դա կնշանակի, որ նա հայցն ընդունում է. այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանը դիտավորությամբ վիրավորել է Դավիթ Սանասարյանին:
Կարապետ Բադալյանը ավել վաղ «Փաստինֆո»-ին ասել էր, որ նրանց չգալը, իրենց իսկ բացասական իրավական հետևանքներ կառաջացնի:
Այս գործով հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ. Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:
Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով ևս հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները:
Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.