Այսօր՝ մայիսի 27-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահավավ 16-ամյա Լիաննա Մկրտչյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է մայիսի 26-ին Վանաձորից Վրաստան տեղափոխվելիս Պտղավան գյուղի վարչական շրջանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունները: Նրանք են
1. 16-ամյա Լիաննա Մկրտչյանը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում,
2. 63-ամյա Նատալյա Արմագարյանց
3. 26-ամյա Մանուկ Ղազարյանը
4. 48-ամյա Տարոն Խաչատրյանը
5. 53-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը
6. 38-ամյա Գոռ Խաչանյանը
7. 52-ամյա Ռուզիկ Խաչատրյանը
8. 48-ամյա Սամվել Խաչատրյանը
9. 39-ամյա Արտյոմ Հակոբյանը
10. 59-ամյա Հրաչ Խաչատրյանը
11. 28-ամյա Արթուր Խաչատրյանը
12. 37-ամյա Անուշ Դարբազյանը
13. 2-ամյա Թամարա Պապոյանը
14. 13-ամյա Լյովա Պապոյանը
15. 28-ամյա Սուրեն Նորբեկյանը
16. 37-ամյա Արտյոմ Ափինյանը
17. 21-ամյա Պողոս Մկրտչյանը
Ըստ տեղեկությունների՝ վիրավորների մեծ մասը Շիրակի մարզի բնակիչներ են: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել էր, 18 հոգի տեղափոխվել էին Նոյեմբերյանի հիվանդանոց: Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Դեպքի վայրում են եղել նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նոյեմբերյանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արման Բուդաղյանի և քննիչ Արկադի Աբովյանի գլխավորությամբ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ միկրոավտոբուսը Գյումրիից Ռուսաստան էր տեղափոխում ուղևորների: ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը դեպքի վայրում հայտնել է, որ վարորդը եղել է Գյումրու քաղաքի բնակիչ, 55-ամյա Կարապետ Կոջօղլյանը, իսկ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ 52-ամյա Ավետիք Թորոսյանն էր:
Քննիչ Ա. Աբովյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
shamshyan.com
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.