Երեկ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի վրա, որտեղ, շուրջ 87000 հանիսականների ներկայությամբ, գերմանական երկու ակումբներ` «Բավարիան» և «Բորուսիան», վիճարկում էին Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ցանկացած դեպքում` գավաթն ուղևորվելու էր Գերմանիա: Պատահական չէ, որ ֆուտբոլային խաղի ամենաազդեցիկ հանդիսատեսը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր, թե ինքը երկրպագելու է Գերմանիայի համար:
Երեկ երեկոյան ֆուտբոլային տոնը ստացվեց, ականատեսը դարձանք գեղեցիկ գոլերի, երկու դարպասապահների հրաշալի խաղի:
Բոլոր առումներով` ավելի փորձառու «Բավարիայի» առավելությունն ակնհայտ էր:
Մյունխեցիներն առնվազն երեք հարթության մեջ գերազանցեցին իրենց մրցակիցներին:
Առաջին հերթին` նրանք խաղը հաղթեցին հոգեբանորեն: Եթե «Բորուսիայի» ֆուտբոլիստները, հատկապես երկրորդ խաղակեսի միջնամասից հետո, զգուշավոր պաշտպանվում էին, ապա «Բավարիայի» ֆուտբոլիստները շեշտը դրեցին արագ գրոհների վրա:
Մյունխենի ակումբը մրցակցին ակնհայտորեն գերազանցեց ֆիզիկական պատրաստվածության առումով. դա տեսանելի էր խաղի վերջին 20-25 րոպեներին: Դա էլ վճռորոշ եղավ` հաղթական գոլը խփելու առումով:
Եվ վերջապես` «Բավարիայի» ֆուտբոլիստները, գրեթե բոլոր դեպքերում, հաղթող էին դուրս գալիս երկրորդ հարկում, ինչը նրանց առավելությունն ընդգծված էր դարձնում հատկապես ստանդարտ դիրքերի իրացման պարագայում:
Սխալ կլինի ասել, թե «Բավարիայի» առաջատար զույգը լավագույն մարզավիճակում է. հոլանդացի Արյեն Ռոբենն երեկ կորցրեց գոլային բազում պահեր, ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին հաճախ ստվերում էր:
Բայց հենց այս ֆուտբոլիստները կերտեցին իրենց թիմի հաղթանակը:
Նրանց գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը` բացելով խաղի հաշիվը:
Հաղթական գոլը, խաղի վերջին րոպեին, խփեց հենց Ռոբենը` Ռիբերիի փոխանցումից հետո:
«Բավարիայի» հաղթանակով նաև արդարություն հաստատվեց: Այս թիմը` 2010-ից սկսած, երրորդ անգամ էր վիճարկում եվրոպական լավագույն ակումբի տիտղոսը: Առաջին երկու դեպքերում ձախողվել էր` զիջելով իտալական «Ինտերին» և անգլիական «Չելսիին»: Այս անգամ մյունխենցիները հաղթեցին` ապացուցելով, որ այս պահին լավագույնն են Եվրոպայում:
Երեկ արձանագրվեց նաև գերմանական ֆուտբոլի հաղթանակը:
Եթե կուզեք, այս հաղթանակի հիմքում քաղաքական, հոգեբանական գործոններն են:
Համաշխարհային ճգնաժամի համատեքստում, երբ եվրոպական շատ երկրներ ենթարկվեցին ցնցումների, Գերմանիան դարձավ Միասնական Եվրոպայի և կայունության խորհրդանիշը:
Բրավո «Բավարիա», բրավո Գերմանիա…
Սուրեն Սուրենյանց
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.