«Սպառողների աջակցման կենտրոն» կազմակերպությունը, ի նշան գազի թանկցման դեմ բողոքի, կոչ է արել քաղաքացիներին՝ չվճարել վարձավճարները:
Միանգամից ասեմ, որ ես այս մոտեցմանը դեմ եմ՝ բնավ ոչ այն պատճառով, որ գազի գնի թանկացումն արդարացված եմ համարում կամ՝ համարում եմ, որ մեր հայրենակիցները վճարունակ են:
Ուղղակի գործի բերումով՝ հասարակական տրամադրություններին տեղյակ եմ և կարծում եմ, որ պայքարի այս ձևն արդյունավետ չէ:
Վարձավճարների մուծման զանգվածային հրաժարում չի լինելու, իսկ դա բերելու է նրան, որ մի քանի «անհնազանդներ» պատժվելու են. անջատվելու է նրանց գազը:
Ավելին, մի քանի «անհնազանդների» առկայությունը «հարմարվող» մեծամասնության մեջ՝ ոմանց առիթ է տալու հայտարարել, թե հասարակության մեծ մասն ըմբռնումով է մոտենում ստեղծված վիճակին և կառավարության ձեռնարկած քայլերին:
«Սպառողների աջակցման կենտրոնի» նախաձեռնությանն ընդդիմանում եմ նաև փիլիսոփայական հարթության մեջ:
Ես չեմ հասկանում, որ քաղաքական ուժերը բոյկոտում են ընտրությունները՝ կանխավ դրանք համարելով անօրինական: Անհրաժեշտ է ակտիվ մասնակցել գործընթացին՝ դրա որակը բարձրացնելուն միտված հետևողական նախաձեռնություններով:
Նույնը վերաբերում է այս հարցին: Ոչինչ կանխորոշված համարել չի կարելի: Անհրաժեշտ է հասնել նրան, որ գազի գնի հետ կապված գործընթացը թափանցիկ լինի, ստեղծել հասարակական վերահսկողության կոնկրետ մեխանիզմներ:
Այսինքն, կառավարությունը պետք է համոզված լինի, որ իր ցանկացած վրիպում, հասարակության թիկունքում արված յուրաքանչյուր քայլ ստանալու է համարժեք պատասխան՝ հրապարակային ակտիվ գործողությունների, մասնագիտական անալիզների ձևով:
Ասել կուզի՝ պայքարի օրակարգը ճիշտ ձևակերպել է պետք:
Մեր քայլերով պետք է ձևավորենք իրավիճակ, երբ պատկան մարմինների որոշումները հնարավորինս ադեկվատ լինեն իրականությանը, չվնասեն պետությանն ու հասարակությանը:
Իսկ անորակ որոշումները բոյկոտելը՝ նման է հողմաղացների դեմ անիմաստ պայքարի:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
14.09.2023 | 14:10
14.09.2023 | 13:10
14.09.2023 | 12:10
14.09.2023 | 11:10
13.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.