«Հայկական Վարկած»-ն օրերս անդրադարձել է ժամանակին այդքան աղմուկ հանած որբերի փողերը յուրացնելու և նրանց անօթևան թողնելու մեղադրանքով կալանավորված «Սոկոլ Գրուպի» նախագահ Լյովա Աղաբաբյանին ու նրան առնչվող գործի հետ կապված մանրամասներ խնդրել ոստիկանությունից ու մի շարք հետաքրքիր նյուանսներ պարզել:
Մեր ստացած պատասխանից ակնհայտ է, որ Լյովա Աղաբաբյանին ժամանակին հանիրավի են մեղադրել:
Պարզվում է՝ նա մի բան էլ օգուտ է տվել պետությանը՝ շուկայականից բարձր գներով ձեռք բերելով անշարժ գույք՝ բնակարաններ: Այդ ժամանակահատվածում շահառուներին Աղաբաբյանի հասցրած վնասի, այդ թվում և բարոյական վնասի հարցը որևէ տեղ չի ամրագրվել. դե որբեր են շահառուները, ավելին՝ երբ Հրանուշ Հակոբյանին հարցրեցինք, թե հարցն ինչպե՞ս պետք է լուծվի, չէ՞ որ որբերի մասին է խոսքը, ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ տիկինը ժպտալով ասաց. «թեթև տար»:
Այսօր արդեն Ոստիկանության՝ «Հայկական Վարկածի»-ն տրված պարզաբանումից երևում է, որ փաստորեն Աղաբաբյանից դեռ մի բան էլ պետք է ներողություն խնդրել.
Ձեր հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 2008 թ. ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությամբ, այդ թվում` բնակարանները վաճառող քաղաքացիների բոլոր ցուցմունքներով, հիմնավորվել է, որ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը պետությանը հանձնված ընդհանուր՝ 70 բնակարանների ձեռք բերման համար փաստացի վճարել է ընդհանուր՝ 482.525.000 դրամ: Այդ բնակարանների շուկայական արժեքը կազմել է ընդհանուր՝ 444.285.000 դրամ, այնուամենայնիվ՝ դրանք ընկերության կողմից պետությանը հանձնվել են 422.930.000 դրամ պայմանագրային արժեքով, այսինքն՝ պետությունը «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության հետ կատարված գործարքների արդյունքում ոչ միայն չի տուժել, վնաս չի կրել, դեռ ավելին՝ վճարած գումարի համեմատությամբ ձեռք է բերել առավել թանկ գույք` բնակարաններ։
Նախաքննության ընթացքում «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված կանխավճարները վերադարձնելու միջոցով ամբողջությամբ մարել է պետության հանդեպ ունեցած իր պարտքը։
Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում վերացել է մեղադրյալ Լյովա Աղաբաբյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը՝ 17.12.2008 թ. կայացված որոշմամբ` վերջինս ազատվել է կալանքից, և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Լյովա Վիգենի Աղաբաբյանն առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել, որպես առևտրային ծառայող իր կարգադրիչ կամ այլ լիազորությունները չի օգտագործել այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին, իրականացրած գործունեությամբ պետությանը, կազմակերպություններին կամ քաղաքացիներին վնաս չի պատճառել, որ ընկերության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված գործակալական պայմանագրերի շրջանակում իրականացված գործունեությունը կրել է քաղաքացիաիրավական բնույթ, այսինքն՝ Լյովա Աղաբաբյանի գործողություններում բացակայում են ապօրինի ձեռնարկատիրության և լիազորությունների չարաշահման՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար՝ 188 և 214 հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները, ուստի 2009 թ. հուլիսի 10-ին Լյովա Վիգենի Աղաբաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործով վարույթը կարճվել է` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Հարգանքներով՝ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.