Այս հոդվածի կարիքը չէր զգացվի, եթե պատահաբար հեռուստատեսությամբ ունկնդիր չլինեի «Հարսնաքարի» գործով դատավարության ժամանակ Ռուբեն Հայրապետյանի ինքնավստահ և մարտահրավեր նետող պատասխաններին:
Երբ կցկտուր ափսոսանքից հետո, նա ինքնավստահ հպարտանում է իր 21 շքեղ մեքենաներով. ինձ մոտ այն տպավորությունն էր, որ, կարծես, սպանվել է ոչ թե հայ երիտասարդ մարդ, հայ սպա, հայ ռազմական բժիշկ, այլ ժողովրդի թշնամի:
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ 21-րդ դարում մայրաքաղաք Երևանում՝ անպատժելիությունից ու ամենաթող հովանավորչությունից լկտիացած, հաստաբազուկ ու հաստավիզ հայերի կողմից դաժանորեն ծեծի կենթարկվի հայոց բանակի սպա 35-ամյա Վահե Ավետյանը, որի գլխին այն քանակի անխնա հարվածներ կհասցնեն , որ գիտակցության չգալով՝ կմահանա:
Եվ ուղղակի հարց է առաջանում՝ մեղավորը կատարողներն են, թե՞ նա, ով ստեղծել է համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ, որի արդյունքում կատարվել է դաժան սպանություն:
1915 թվականին, Չերքեզ Ահմեդը՝ քարի վրա դնելով հանճարեղ Գրիգոր Զոհրապի գլուխը, այն ջարդեց քարով, իսկ երբ այդ մասին նա պատմում է թուրք լրագրողին, որն անձամբ ճանաչել էր Գրիգոր Զոհրապին, նա ծանր մոխրամանով սպանում է Ահմեդին:
Պատմությունն այսօր չի ներում հայերին կոտորած չերքեզահմեդներին և թուրք խուժանին, սակայն չի ներում նաև Երիտթուրքեր կուսակցության պարագլուխներին, ում ծրագրով ու հովանավորությամբ կազմակերպվեց հայերի կոտորածը:
Ո՞վ է մեղավոր. հայ սպային դաժանորեն ծեծող ճորտի հոգեբանությամբ ստահակները, թե՞ ստահակներին աճեցնող ու դաստիարակող Ռուբեն Հայրապետյանը: Կատարվել է աննախադեպ ու աններելի դեպք, որի համար պատասխան պետք է տան բոլորը, որովհետև ձեռնոց է նետվել մեծագույն սրբությանը՝ Հայոց բանակին:
Զարմանալի է, որ մենք չենք ներում Էնվերին, Թալիաթին, Ջեմալին, բայց ներողամիտ ենք Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ: Մենք չենք ներում Իլհամ Ալիևին և ադրբեջանական հասարակությանը՝ հայ սպային կացնահարած Սաֆարովին ազատություն շնորհելու համար, բայց ներում ենք Ռուբեն Հայրապետյանին և թույլ ենք տալիս, որ նա ղեկավարի ֆուտբոլի ֆեդերացիան և երկրի նախագահի հետ առոք-փառոք բազմած՝ ֆուտբոլ և օլիմպիական խաղեր դիտի:
Պետք է բոլորը պատասխան տան. ժամանակն է նեմեսիս իրականացնել՝ հայոց պետությունն ու հայ ժողովրդի պաշտպանունակությունը թուլացնող ցանկացած մեկի նկատմամբ:
Վոլոդյա Հովհաննիսյան
ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, պահեստի գնդապետ, պատմաբան-հասարակագետ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.