Մայիսի 21-ին` Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Օքսֆորդի համալսարանում, որին ներկա էին հեղինակավոր կրթօջախի դասախոսներ, ուսանողներ, փորձագետներ ու վերլուծաբաններ:
Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրել է հայ-բրիտանական հարաբերությունները, Միացյալ Թագավորություն իր այցելության նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանն մասնավորապես ասել է. «1991թ.-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում անկախության հռչակագիր ընդունվեց, որը հաստատվեց դեկտեմբերին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, ինչը լիովին համահունչ էր Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Այս առիթով կարելի է հիշատակել Եվրախորհրդարանի կողմից ընդունված համապատասխան բանաձևը, որտեղ նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել խորհրդային մյուս հանրապետությունների, ներառյալ` Ադրբեջանի կողմից արված նույնանման հռչակագրով: Ի պատասխան, պաշտոնական Բաքուն հայերի դեմ ձեռնարկեց կոտորածներ, էթնիկ զտումներ, նաև սկսեց լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ` միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությամբ:
Նախքան հրադադարի հաստատումը, 1993թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն 4 բանաձև ընդունեց (822, 853, 874, 884), որոնց հիմնական պահանջն էր` դադարեցնել ռազմական գործողությունները և հաստատել տևական զինադադար: Ադրբեջանը յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո հրաժարվում էր կատարել հիմնական պահանջը, չնայած ձախողումներին` համառորեն շարունակում էր ռազմական գործողությունները:
1994թ.-ի մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց, որին միացավ նաև Հայաստանը: 1995թ.-ի փետրվարին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ձեռք բերվեց զինադադարի ամրապնդման մասին նոր պայմանավորվածությունը, որին Հայաստանը նույնպես միացավ, սակայն այդ պայմանավորվածությունը Ադրբեջանը մինչ օրս չի հարգում:
1997թ.-ից բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդական առաքելության շրջանակում:
Միջազգային հանրության կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդության մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշանակալի ջանքեր են գործադրում երկու հիմնական ուղղությամբ.
- հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մշակում
- վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկում
2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում համանախագահները կողմերին ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի են որպես «Մադրիդյան առաջարկներ»:
Շուրջ մեկ տարի շարունակ Ադրբեջանը մերժում էր անգամ այդ փաստաթղթի գոյությունը և փորձում էր հիմնախնդրի լուծումը տեղափոխել այլ ատյաններ:
Մասնավորապես 2008թ. Ադրբեջանը բանաձև ներկայացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որն արտացոլում էր հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական խեղաթյուրված տեսակետը: Բանաձևն ընդունվեց ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից միայն 39-ի ձայներով (հիմնականում Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների կողմից): Երեք համանախագահ երկրները` ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան, դեմ քվեարկեցին, իսկ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ ներառյալ Միացյալ Թագավորությունը չսատարեցին այդ բանաձևին։
2009թ.-ին Լ’Աքվիլայում, 2010թ.-ին Մուսկոկայում Մեծ ութնյակի գագաթաժողովների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հայտարարություններ ընդունեցին, որտեղ հրապարակայնացվեցին նրանց կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը:
2011թ.-ին Դովիլում և 2012թ.-ին Լոս Կաբոսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարները իրենց կողմից ընդունված հայտարարություններում վերահաստատեցին իրենց նախորդ հայտարարությունները` ընդգծելով բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններ են ընդունվել 2008թ. Հելսինկիի, 2009թ. Աթենքի, 2010թ. Ալմաթիի, 2011թ. Վիլնյուսի, 2012թ. Դուբլինի ԵԱՀԿ նախարարական համաժողովների և 2010թ. Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում:
Հայաստանը ողջունել է վերոնշյալ բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնել հասնելու հիմնախնդրի կարգավորմանը` այդ հայտարարություններում տեղ գտած՝ ըստ եռանախագահների, մեկ ամբողջություն կազմող առաջարկների հիման վրա:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մինչ օրս երբեք չի ընդունել կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը որպես մեկ ամբողջություն:
Առաջարկություններն ընդունելու փոխարեն Բաքուն պարզունակ փորձեր է կատարում հղում անել միայն վերոհիշյալ հայտարարություններում տեղ գտած ստատուս-քվոյի անընդունելիության մասին ձևակերպմանը։ Եթե Ադրբեջանն իսկապես դեմ է ստատուս- քվոյի պահպանմանը, ուրեմն վաղուց պետք է ընդուներ եռանախագահների կողմից արված առաջարկությունները:
Ռուսաստանի դաշնության նախագահը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ) 2008թ. հունիսից մինչև 2012թ. հունվար ընկած ժամանակահատվածում 11 հանդիպում է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հետ` կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու նպատակով։ Այդ հանդիպումների ընթացքում ներկայացվել և քննարկվել են հիմնարար սկզբունքների թարմացված տարբերակներ:
Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքների բոլոր տարբերակները, մասնավորապես ներկայացված վերջին՝ Կազանի գագաթաժողովում (2011թ. հունիս), ինչպես նաև Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր), Սանկտ-Պետերբուրգի (2010թ. հունիս) հանդիպումներում և այլն: Ադրբեջանական կողմը ձևացնում է թե իբր ընդունել է 2009թ. դեկտեմբերին առաջարկված տարբերակը, այն կոչելով միակ «թարմացված» տարբերակ։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ մյուս տարբերակները հնացած տարբերակներ են։ Բայց պետք է հիշատակել, որ անգամ 2009թ. տարբերակի վերաբերյալ Ադրբեջանը ուներ մի շարք վերապահումներ և փոփոխություններ, ինչպես դա եղել է այլ բոլոր տարբերակների պարագայում։
Բաքուն մերժել է ոչ միայն կարգավորման սկզբունքների առաջարկները, այլ նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված և միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող վստահության ամրապնդման միջոցները՝ մասնավորապես զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրս բերում, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում:
Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ոչ միայն առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, այլ նաև պարբերաբար սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, որոնք սրում են իրավիճակը և նոր մարդկային կորուստների են հանգեցնում:
Չնայած կողմերին արվող համանախագահների շարունակական կոչերին` խաղաղության և ոչ պատերազմի պատրաստել իրենց երկրների բնակչությանը, Ադրբեջանի իշխանությունները պետական ամենաբարձր մակարդակով շարունակում են սպառազինությունների մրցավազքը, պատերազմի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները և ատելություն սերմանող այլատյացության հռետորաբանությունը, սադրիչ գործողությունները:
Ամենացինիկ սադրանքը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հունգարիայից էքստրադիցիայից հետո, պաշտոնական Բաքվի կողմից ազատ արձակելն ու հերոսացնելն էր:
Բոլորովին վերջերս Ադրբեջանը պետական մակարդակով հալածանքների ենթարկեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին այն պատճառով, որ նա իր վեպում անդրադարձել էր Ադրբեջանում հայերի հանդեպ իրագործված կոտորածներին:
Այլիսլիի գրքերն հրապարակային այրեցին։ Պարգև խոստացվեց նրա ականջը կտրողին: Գրողը ստիպված եղավ ապաստան փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս:
Չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը, Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանը»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.