Վերջին շրջանում մահվան ելքով դեպքերը բանակում դարձել են հասարակության քննարկման հիմնական առարկաներից մեկը, և ամեն տեղ մենք տեսնում ենք հասարակության առաջ գլխահակ պատասխան տվող Պաշտպանության նախարարին, մինչդեռ 2008 թվականին պաշտպանության բարեփոխումների ծրագրով բանակի հրամանատարությունում դրված է ՀՀ ԶՈՒ շտաբի վրա, որի պետն է տխրահռչակ գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Առիթ ունեցել ենք գրելու, որ իր ամբողջ ռազմական կարիերայի ընթացքում Յուրի Խաչատուրովը փայլուն կերպով իրականացրել է միայն մեկ ռազմական գործողություն. դա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն էին, որի հետևանքով խլվեց 10 արժանավոր անմեղ հայորդիների կյանք: Այդ ժամանակ Խաչատուրովը Երևանի կայազորի պետն էր և փայլուն իրականցրեց սեփական ժողովրդի դեմ ծրագրված դատաստանը, ընդ որում մնալով ստվերում:
Իսկ այսօր Յուրի Խաչատուրովը բանակում բացի սեփական հարմարավետ առանձնասենյակում քնելուց և պրոֆեսիոնալ բիլիարդ խաղալուց, ոչինչ չի անում: Նրա հիմնական գործունեության արդյունքում բանակից հեռացվում են արժանավոր սպաները, նրանց փոխարեն պաշտոններ են ստանում թույլ, կամային հատկանիշներից զուրկ, հարմարվող սպաները: Հենց միայն այն, որ նրա օրոք գեներալի ուսադիրներ են ստացել սպաներ, որոնք պատերազմի տարիներին չեն մասնակցել մարտական գործողություններին և թաքնված են եղել թիկունքում, խոսում է բանակի բարոյազրկման մասին:
Օրինակները շատ են, և այդ օրինակների մեջ ամենաարտառոցն այն է, որ պարգևներ ստանալու սիրահար սույն գեներալը, չի սիրում պատասխանատվություն կրել բանակում տեղ գտած թերությունների համար: Նրա հետ մեկտեղ պատասխանատվություն չեն կրում նաև գլխավոր շտաբի ենթակայության տակ գործող անձնակազմի հետ տարվող աշխատանքների և իրավական վարչությունները, որոնց պետերը գլխավոր շտաբի պետի հովանավորյալներն են:
Գաղտնիք չէ, որ Խաչատուրովի կամքով անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով որակյալ մասնագետ-սպաներ դուրս մղվեցին բանակից և այդ ոլորտը համալրվեց շտաբային սպաներով: Եվ քանի դեռ, պարոն Խաչատուրովի համար անձնակազմի հետ տարվող աշխատանքների ոլորտը համարվում է երկրորդական, բանակում դեպքերն ու պատահարները կշարունակվեն:
Բանակում խոսակցություններ են պտտվում, թե ով ուզում է պաշտոն ստանալ պետք է բարեկամական հարաբերություններ հաստատի երրորդ բանակային կորպուսի հրամանատրի տեղակալ, գնդապետ Գրիշա Խաչատուրովի հետ, որի կադրային քաղաքականությունը կյանքի է կոչում հայրը՝ Յուրի Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ Գրիշա Խաչատուրովին ֆինանսական խախտումների ու շորթումների համար հեռացրել էին բանակից և հարուցված էր քրեական գործ, սակայն այսօր նրան տեսնում ենք ամենամարտունակ զինվորական միավորման հրամանատարի տեղակալի պաշտոնում:
Յուրի Խաչատուրովը վերջին չորս տարիներում իր կոպիտ և անտեղյակ միջամտությամբ այնքան է թուլացրել բանակում դաստիարակչական աշխատանքներով զբաղվող կառույցները, որ այդ կառույցների սպաների մեծ մասը ոչ թե մտածում են բանակում բարոյահոգեբանական կայունության ապահովման աշխատանքների մասին, այլ լուծում են մինչև զինվորական թոշակ դիմանալու հարցերը, իսկ տուժում են մեր անմեղ զինվորները, որոնց ուղղված մեկ հատիկ ճիշտ դաստիարակաչական խոսքը կարող էր փրկել հայ զինվորների կյանքը:
Խաչատուրովի անփառունակ ղեկավարման շարունակությունը կարող է նոր ավելի ծանր դեպքերի պատճառ դառնալ մեր բանակում: Հոգով բիզնեսմեն, գիտակցությամբ բիլիարդիստ ու խաղամոլ, քնկոտ ու որկրամոլ, նա լուծում է իր և իր ընտանիքի հարցերը, իսկ բանակում նա ծառայում է ոչ թե հանուն հայրենիքի, այլ սեփական շահերի:
Եվ այս համատեքստում չի կարելի չհարցնել, այնուամենայնիվ ի՞նչն է, որ երկրի նախագահին ստիպում է հանդուրժել նման զինվորականի պաշտոնավարումը ամենապատասխանատու պոստում: Մինչև ե՞րբ պետք է երկրի նախագահը հովանավորի Մարտի 1-ի ազգադավ հերոսին:
Հասարակությունն այսօր պահանջում է, որ նա պատասխան տա իր և իր շրջապատի անգործության համար:
Ռուզան Ավոյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.