Արզումանյան փողոցում վարձակալված բնակարանում մատուցողուհու՝ Մարիամ Հունանյանի, դաժան սպանության գործով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել նաեւ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Դավիթ Թամրազյանի ընկերուհին՝ 22-ամյա Միլենան։
Սպանության պատճառը եղել է Դավիթի եւ Մարիամի միջանձնային հարաբերությունները, ինտիմ կապը, որոնք Մարիամը չի ցանկացել դադարեցնել։ Համենայն դեպս, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, այսպես է փորձել կատարվածը պատճառաբանել Դավիթը։
Դավիթի եւ Մարիամի հարաբերություններն ունեցել են մի քանի ամսվա պատմություն։ Նրանք ծանոթացել են 2012 թվականի աշնանը եւ անցած ամիսների ընթացքում գտնվել են ինտիմ կապի մեջ։ Կասկածյալի մատուցմամբ, չցանկանալով շարունակել հարաբերությունները, դրանք դադարեցնելու իր մտադրության մասին հայտնել է Մարիամին, ով դեմ է եղել եւ զանգերի միջոցով պահանջել նոր հանդիպումներ։ Հերթական հանդիպման ժամանակ էլ լսել է, թե ինչպես է Մարիամն իրենց ընդհանուր ծանոթուհուն ասել, թե իբր Դավիթի մայրն անբարոյական է եւ մարմնավաճառությամբ է երեխաներին պահել մեծացրել։ Հենց այս խոսքերն էլ շատ խորն են «խոցել» Դավիթին, ով որոշել է վրեժխնդիր լինել։ Դավիթը խոստովանել է, որ սպանելու դիտավորությամբ վերցրել է խոհանոցային դանակ եւ գնացել Մ.Հունանյանի տուն։ Ի դեպ, նշենք, որ Դ.Թամրազյանը մասնագիտությամբ խոհարար է եւ աշխատել է տարբեր ռեստորանահյուրանոցային համալիրներում։ Դեպքի օրը Դավիթը զանգել է ոչ միայն Մարիամին՝ նրան հանդիպելու համար, այլ նաեւ իր ընկերուհուն՝ Միլենային եւ ասել, որ տաքսի ավտոմեքենայով գա Արզումանյան փողոցում գտնվող դպրոցի մոտ՝ առանց բուն պատճառը նշելու։
Մեր ունեցած տեղեկություններով, Դավիթը մանրամասն նկարագրել է կատարված սպանությունը, այդ թվում նշելով, որ շենքի մոտ սպասել է մինչեւ Մարիամի վերադառնալը, ապա միասին տուն են բարձրացել, իսկ զգոնությունը թուլացնելու համար սիրաշահել է, համբուրել։ Բուն սպանությունը կատարել է անակնկալ նվեր մատուցելու պատճառաբանությամբ։ Ասել է, թե անակնկալ նվեր ունի՝ խնդրելով փակել աչքերը, իսկ երբ խնդրանքն արդեն կատարված է եղել, ծոցագրպանից հանել է դանակը եւ կտրել աղջկա պարանոցը։ Ապա՝ լվացվել, հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել բնակարանը եւ դուրս եկել։ Հասնելով դպրոցի մոտ՝ նստել է ընկերուհու վարձած տաքսին եւ հեռացել։ Մեր ունեցած տեղեկություններով ավելի ուշ Դավիթը կատարվածի մասին պատմել է նաեւ ընկերուհուն, ով, ինչպես արդեն նշել ենք, նույնպես բերման է ենթարկվել եւ հարցաքննվել։
Թե որքանով է իրականությանը համապատասխանում իրադարձությունների զարգացման կասկածյալի նշած վարկածը, թերեւս քննությամբ կստուգվի։ Առավել եւս, երբ առկա են դրանք ստուգելու բավական ակնհայտ տարբերակներ, հենց թեկուզ հեռախոսազանգերի վերծանումը։
Նշենք, որ այս գործով նախկինում արդեն կեղծ ինքնախոստովանության դեպք արձանագրվել է։ Մեր ունեցած տեղեկություններով, մինչեւ Դ.Թամրազյանին ձերբակալելը մի աղջիկ արդեն «խոստովանել էր», թե ինքն է սպանել Մարիամին։ Աղջիկը ձերբակալվել էր, սակայն գործը կալանավորելուն չէր հասել, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, մեղադրանքի առաջադրմանը դեմ է եղել դատախազը՝ աղջկա ցուցմունքները որակելով ոչ արժանահավատ։ Աղջիկը չէր կարողացել անգամ նկարագրել սենյակը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը։ Իսկ թե չկատարած սպանությունն ինչու էր փորձել իր վրա վերցնել՝ կարծում ենք նույնպես պետք է դառնա քննության առարկա։
Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.